Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երբ թելադրողը մթնոլորտն է, պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական բուռն զարգացումներով լի 2018 թվականի ավարտն ուղեկցվում է ոչ պակաս բուռն քննարկումներով: Տարին ամփոփվում է օպտիմալացման նախագծի շուրջ առկա բանավեճերով: «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը, ամփոփելով քաղաքական տարին, նախ անդրադարձավ վերոնշյալ նախագծին. «Ունենք մի իրավիճակ, երբ ընտրություններից հետո իշխող ուժը՝ հանձին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, հայտարարում է, որ նախարարություններն օպտիմալացվում են: Ինքնին գաղափարը լավն է, հատկապես այն պարագայում, երբ դրա արդյունքում քո աշխատանքն ավելի արդյունավետ ես անում: Բայց երբ օպտիմալացնում ես ինչ–որ չափով ֆինանսներ տնտեսելու և թիմի ներսում վերաբաշխումներ անելու համար, դա շատ վատ հետևանքներ է ունենալու: Բացի այդ, մենք նախորդ իշխանության ժամանակ քննադատում էինք, ասում, որ կան սուպերնախարարություններ, բայց այս պահին գնում ենք նույն ճանապարհով՝ ստեղծում ենք սուպերնախարարություններ, սուպերնախարար»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը՝ նշելով, որ 8 ամսվա ընթացքում չի եղել մի գերատեսչություն, որն արդյունավետ է աշխատել, ծրագրեր է ներկայացրել և ինչ– որ ռեֆորմներ է իրականացրել:

«Այս պահին իշխանության կողմից ամանորյա անակնկալներ ունենք, ըստ որի՝ մարդիկ փաստացի կանգնած են գործազրկության շեմին: Բացի այդ, նախագիծը չի դրվել հանրային քննարկման՝ մասնագիտական մոտեցում չկա: Թիմի ներսում մեկ–երկուսը որոշել են, որ պետք է օպտիմալացվի, և սկսել են այդ գործընթացը»,–նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մարդկանց այս պահին պետական ապարատից դուրս թողնելն անտրամաբանական է:

Աղվան Պողոսյանը քաղաքական տարին, ընդհանուր առմամբ, բավականին բուռն է որակում: «2018թ. մեր անկախ պետականության մեջ յուրատեսակ էր: Եղավ իշխանափոխություն, իսկ ժողովուրդը հավատով էր լցված, հավատում էր, որ իր կյանքում բան է փոխվելու, քանի որ արդեն մերժել էր հին համակարգը: Իսկ փաստացի ի՞նչ ունենք 8 ամիս հետո: Նախկինում բողոքում էինք, որ գնաճ կա, անարդարություն կա, դատական համակարգն անկախ չէ, մեր արտաքին պարտքն աճում է, որովհետև կան թալանչիներ: Հիմա մենք շարունակում ենք նախորդը, բայց ավելի վատ տարբերակով: Այսինքն՝ եկել է մի պահ, երբ քաղաքական կոնտեքստում մենք համադրություն ենք դնում՝ նախո՞րդ, թե՞ ներկա իշխանությունն էր լավ: Երբ թելադրողը մթնոլորտն է, ինքնին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում: Կան խնդիրներ, տնտեսությունը վատ վիճակում է, ունենք նաև արտաքին մարտահրավերներ, իսկ այդ մարդիկ չունեն տեսլական, իրենք չեն ներկայացնում առաջիկա 1, 2, 3 տարվա ինչ–որ ծրագիր, որով պետք է առաջնորդվեն: Օրվա կուրսով ինչ–որ իշխանություն է, իրենք իրենց որոշումներ են կայացնում, վերաբաշխումներ անում և այլն: Տարօրինակ իրավիճակ է, և վստահ եմ, որ ինչ–որ փուլից այն «պայթելու» է, որովհետև հասարակության մեջ գործող իշխանության նկատմամբ արդեն իսկ զայրույթ կա. մարդիկ իշխանության են եկել մի քանի կոդերով, որոնց թվում են աշխատավարձերի բարձրացումը, սոցիալական պայմանների բարելավումը և այլն: Բայց ավելի քան 8 ամիս է՝ ոչինչ չի փոխվել: Էլ չասեմ, որ առաջիկայում կարող է նաև գազի գինը թանկանալ»,– նշեց նա:

Աղվան Պողոսյանը շեշտեց՝ չի դասվում այն մարդկանց շարքին, որոնք 1–2 ամսվա ընթացքում պահանջելու են համակարգային փոփոխություններ. «Ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեսլական չունի: Մարդիկ իրավիճակին չեն տիրապետում, զարգացման ծրագիր չունեն, չկա որևիցե ուժ, հանձին «Իմ քայլը» դաշինքի, որը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշում կներկայացնի: Այդ մարդիկ չունեն դիրքորոշում նաև տնտեսության վերաբերյալ»:

Իսկ թե իրավիճակը շտկելու առումով ի՞նչ կտա 2019 թվականը, ի՞նչ է պետք պայթյունավտանգ իրավիճակից խուսափելու համար, Ա. Պողոսյանն ընդգծեց. «ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ունենք միանձնյա իշխանություն, կուտակված խնդիրներ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Կա պատասխանատվության մեծ չափաբաժին: Որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա մարդկանց մոտ երկրի զարգացման առումով տպավորություն թողնել, պետք է կտրուկ քայլերի գնա: Մարդիկ նոր իշխանություններից ակնկալիք ունեն, ըստ որի՝ իրենց կյանքում բան պետք է փոխվի: Իսկ այսօր իշխանությունն այդ քայլերը չունի: Երբ հասարակությունը մի քանի ամիս հետո կհասկանա, որ այս իշխանությունը մարտահրավերների նկատմամբ ադեկվատ չէ, արդեն կլինեն տարբեր օջախային պայքարներ: Երբ ԱԺ– ում ներկայացված ընդդիմություն չունենք, ամեն ինչ ձևավորվում է դրսում: Ես չգիտեմ, թե ինչ պետք է անի Ն. Փաշինյանը, բայց ուսումնասիրելով նրա իշխանության 7–8 ամիսները՝ հասկանում եմ, որ նրանք իրավիճակին չեն տիրապետում»:

Նա շեշտեց, որ եթե նախկինում ասվում էր, թե հակահեղափոխություն կա, ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն են խանգարում, ապա հիմա խանգարող որևէ հանգամանք չկա. «Հանրությունը վստահության քվե է տվել նրանց, և իրենք պարտավորված են այդ քվեն վերածել կոնկրետ արդյունքի: Եթե Ն. Փաշինյանը խորհրդարանում իրական այլընտրանք ունենար, մենք հակակշիռների մեխանիզմ և այլ պատկեր կունենայինք: Բայց ունենք մի իրավիճակ, որտեղ ընդդիմությունն էլ պետք է լինի Ն. Փաշինյանը, օրենսդիրում պետք է լինի Ն. Փաշինյանը, գործադիրում էլ: Նա պետականամետ մոտեցմամբ, ռեֆորմներ իրականացնող թիմ չունի, և ստացվում է մի վիճակ, որտեղ Ն. Փաշինյանն ամբողջովին վերցրել է պատասխանատվություն, ըստ որի՝ ինչ–որ «X» փուլից հետո հանրության առաջ պետք է հաշվետու լինի: Բայց մոռանում ենք, որ նախկինում ժողովուրդը փոփոխություններ իրականացնելու շանս է տվել տարբեր քաղաքական ուժերի և գործիչների: Հիմա շանսը Նիկոլ Փաշինյանին է տրվել՝ այսինքն՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում: Թե որքանով կստացվի նրա մոտ, ժամանակի խնդիր է, բայց որ հանրությունն արդեն պահանջատեր է, դա քննարկման ենթակա չէ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե