Ծաղկաձորը՝ զբոսաշրջիկների նախընտրած հանգստավայրերի հնգյակում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանցի գիտնականների սպանությունների մեջ անմիջականորեն կապված... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Խտրական «հավասարությունը» Սերժի և Նիկոլի «վախտ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ի՞նչ դրամական միջոցներ ունի ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ մշտական ներկայաց... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պետք է կայացնել որոշում, որը ոչ մի կողմի իրավունքներն ու ազ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Փաշինյանը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում «Այաքսի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բարսելոնա» (տեսանյութ) Հայաստանը նախատեսում է ռազմական կցորդ ունենալ Ուկրաինայում Ջոկովիչը հաջորդ փուլում է Վրաստանը շատ արժեքավոր եւ եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար Թրամփը կարող է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին օրինական նախագահ ճանաչել ՌԴ-ում Հայաստանի 3 քաղաքացու ազատազրկման են դատապարտվել վարորդների վրա հարձակման և շորթման գործով Փաշինյանը Բոլթոնի հետ հեռախոսազրույց է ունեցել․ Արցախի հարցին անդրադարձ չի եղել Բացահայտվել է 4 հոգուց բաղկացած հանցավոր խմբի կողմից շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (լուսանկարներ) Արթուր Վանեցյանը կատարել է Բագրատաշենի անցակետի դժգոհող առևտրականների խնդրանքը Մանկապարտեզի ձերբակալված տնօրենը քիչ առաջ ազատ է արձակվել Ե՞րբ Ալիևի ձեռքը բռունցք դարձավ. հանդիպումը մեկնաբանում է ոչ վերբալ հաղորդակցության մասնագետը (տեսանյութ) Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին «Թույլ չեմ տա՝ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա». Մարության Ավելի լավ է լռեր. Աշոտյանը՝ Փաշինյանի լայվի մասին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբ

Պետությանը պատճառվել է 44.3 մլն դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում «Անի-97» ՍՊ ընկերության տնօրենի՝ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել։

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Խաղաղ Դոնի 1/34 հասցեում գտնվող, ընկերության տնօրենի մորը պատկանող հողատարածքում, տարբեր տնտեսվարող սուբյեկտների վարձակալությամբ տարածքներ տրամադրելու նպատակով, 1270 քմ մակերեսով շինություն կառուցելու համար նախագծվել և ստացվել է շինարարության թույլտվություն։

 
Ընկերության տնօրենը սահմանված կարգով շինարարություն կատարելու լիցենզի ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, անհայտ աղբյուրներից ձեռք է բերել շինանյութ, առանց աշխատանքային պայմանագրի վարձել է անհատ շինարարների, և փաստացի՝ կազմակերպել ու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը։ Արդյունքում՝ ընկերության տնօրենը առանց հատուկ թույլտվության իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական՝ կառուցապատման գործունեություն։


Նրա գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը հաշվելու համար նշանակված շինարարատեխնիկական և դատահաշվապահական փորձաքննության եզրակացության համաձայն, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 44,391,000 դրամ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով։

Հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննություն իրականացնող մարմնին։

website by Sargssyan