Ուկրաինացի պատգամավորն ու քաղաքագետը եթերի ժամանակ ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)
ՎԻԴԵՈՈւկրաինայի քաղաքական գործիչները շարունակում են աշխարհը ցնցել իրենց «նուրբ վարքով»: Եթե նրանք չեն կարողանում իրենց հակառակորդին ինչ-որ բան համոզել, դիմում են սեռական բնույթի հայհոայնքների, բռունցքների և անգամ ձեռնափայտի օգնությանը։ Գրում է Inosmi.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել NewsOne հեռուստաալիքի եթերում՝ բանավեճի ժամանակ, որտեղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը կռվի է բռնվել քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոյի հետ:
Սկզբում պատգամավորեը վիրավորել է քաղաքագետին, որին ի պատասխան Սեմչենկոն նրան անվանել է հոգեկան հիվանդ և նշել, որ անհասկանալի է, թե ինչպես է հայտնվել Գերագույն ռադայում:
Դրանից հետո Մոսիյչուկը սկսել է վիրավորանքների տարափ քաղաքագետի հասցեին, ապա մոտեցել ու ձեռնափայտով հարվածել է նրան, ինչից հետո սկսվել է ծեծկռտուքը: Ներկաներին մեծ դժվարությամբ է հաջողվել բաժանել գետնին հայտնված երկու տղամարդկանց: