ԱՄՆ կառավարությունը չի վերսկսի աշխատանքը, մինչև դեմոկրատները պատի կառուցման համար գումար չհատկացնեն. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը չի վերսկսի աշխատանքը, մինչև Կոնգրեսի դեմոկրատները կողմ չքվեարկեն Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար միջոցների տրամադրմանը: Ինչպես գրում է Reuters գործակալությունը, այս մասին Թրամփը հայտարարել է տեսաասուլիսից հետո, որի ժամանակ նախագահը դիմում էր արտերկրում գտնվող ամերիկացի զինվորականներին:
«Ես չեմ կարող ասել ձեզ, թե երբ կառավարությունը կվերսկսի իր աշխատանքը», - ասել է Թրամփը լրագրողներին: «Ես կարող եմ ասել, որ այն չի վերսկսի իր աշխատանքն այնքան ժամանակ, մինչ մենք չունենանք պատ, ցանկապատ՝ անկախ նրանից, թե ինչպես են նրանք (դեմոկրատները - Tert.am) այն կոչում: Ես կանվանեմ այն այնպես, ինչպես նրանք են ցանկանում, սակայն դա նույն բանն է: Դա պատնեշ է երկիր ներթափանցող մարդկանց և թմրանյութերի դեմ», - ասել է նախագահը:
«Եթե մենք չունենանք այն (պատը – Tert.am), ապա չենք վերսկսի աշխատանքը», - հավելել է Թրամփը: