Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ABS–ը լավ բան է, բայց հույսներդ միայն դրա վրա չդնեք

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Եթե ավտոմեքենան ունի հակաշրջափակիչ արգելակային համակարգ (ABS համակարգ) ապա արգելակման ուղին կրճատվում է, այսինքն՝ ավտոմեքենան ավելի շուտ է կանգ առնում: 

Իրականում այդպես չէ:

Հակաշրջափակիչ արգելակային համակարգով կամ արգելակային հակաբլոկավորման համակարգով (Anti–lock braking system կամ ABS) օժտված ավտոմեքենաների արգելակման ուղին նույնիսկ մեծանում է: Արգելակման համակարգը ավտոմեքենայի արագության փոփոխությունն է, որը օգտագործում է ճանապարհի և անվադողի միջև եղած արգելակման ուժը: Արգելակման ուժը կարող է առաջանալ առջևի արգելակման մեխանիզմի կամ ավտոմեքենայի շարժիչի աշխատանքի շնորհիվ: ABS–ը արգելակման ժամանակ տրանսպորտային միջոցի անիվների բլոկավորումը կանխարգելող համակարգ է, որի հիմնական իմաստն այն է, որ կանխարգելի կտրուկ արգելակման դեպքում մեքենայի անկառավարելիությունը և սահքը։ Ներկայումս հակաբլոկավորման համակարգը հանդիսանում է բավականին բարդ արգելակման էլեկտրոնային համակարգի մաս, որն իր մեջ ներառում է հակատեղապտույտային համակարգ, կայունության էլեկտրոնային հսկման համակարգ, ինչպես նաև արագ արգելակման դեպքում՝ օգնության համակարգ։ 2008 թվականի տվյալներով, այս համակարգն ունի աշխարհում արտադրվող ավտոմեքենաների 75 տոկոսը: Ավելի պարզ ասած՝ ABS համակարգը թույլ է տալիս վարորդին պահպանել ավտոմեքենայի նկատմամբ հսկողությունը կտրուկ արգելակման ժամանակ, այսինքն՝ անգամ արգելակված ժամանակ հնարավոր է մանևր կատարել: Վարպետ վարորդը կարող է այդ ամենը անել նաև առանց այդ համակարգի, հարցն այն է, որ որոշ դեպքերում կտրուկ արգելակելը, կամ էլ արգելակելուց հետո արգելակը բաց չթողնելը սխալ է: Ոչ փորձառու վարորդի համար այս համակարգը շատ արդյունավետ է, քանի որ նա վտանգավոր իրադրությունում բնազդորեն մինչև վերջ սեղմում և պահում է արգելակի ոտնակը: Որոշ դեպքերում ABS համակարգը երկարեցնում է արգելակման ուղին: Օրինակ, եթե անվադողերի շփման էֆեկտիվությունը ծածկույթի հետ ցածր է (օրինակ, ձմռանը ամառային անվադողեր օգտագործելիս), կամ էլ փխրուն մակերևույթների (ձյուն, ավազ, հող) առկայության դեպքում: Այդ իսկ պատճառով որոշ ավտոմեքենաների վրա ABS համակարգը կարելի է անջատել հատուկ անջատիչով, առավել ժամանակակից մոդելներում այդ ամենը կատարում է համակարգիչը:

Այս ամենը, իհարկե, ճիշտ է, բայց կարևոր է հիշել մեկ այլ կարևոր հանգամանք: Հնարավոր վթարից խուսափելու համար կարևոր է, որ մեքենան ունենա նորմալ արգելակման համակարգեր, ABS համակարգ, նոր անվադողեր, վարպետ վարորդ և այլն, բայց արգելակման ուղին կարճացնելու ամենակարևոր և որոշիչ գործոնն, անշուշտ, միշտ էլ արագությունն է: Ես արագաչափ չեմ, որ պարտադրեմ վարորդին չգերազանցել արագությունը, բայց կարող եմ խորհուրդ տալ երբեք դա չանել՝ անգամ, եթե մոտակայքում արագաչափ չկա: Հա, մեկ էլ, ինչքան էլ «տոներն են մոտենում, տոներն են մոտենում», երբեք խմած մեքենա մի վարեք, տանը ձեզ սպասում են:

Բարի ու անփորձանք երթևեկություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել