Իշխանության ներսի «ցեցը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գերատեսչությունը չի խրախուսում և չի էլ մերժում դրամահավաքը. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադեկվատության կորուստ. դա արդեն տեսել ենք ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ո՞ւմ են ուզում Արցախի նախագահի թեկնածու առաջադրել «Սասնա ծռերը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Շիրակի մարզի համայնքների բյուջեներ սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 87.3%-ով

Այս տարվա. դեկտեմբերի 25-ի դրությամբ՝ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեներ սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է ծրագրվածի 87.3%-ի չափով:

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում Շիրակի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփ վիճակագրությունը:
2018թ. տասներկու ամիսների փաստացի հավաքագրվածի աճը 2017թ. համեմատ կազմում է 3.1%: Այս մասին մարզային խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էին նաև մարզի համայնքների ղեկավարները, նշեց Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը: 
Մարզի նախկին վարչական շրջաններից 2018թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Անիում` 67.6%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 85.3%: Շիրակի մարզպետը հորդորեց համայնքի ղեկավարին մինչև տարեվերջ փոխել այս ցուցանիշը: 
Մարզի քաղաքային համայնքները 2018թ. սեփական եկամուտների հավաքագրումը կատարել են` Գյումրի քաղաքը` 94.7%, Արթիկ քաղաքը` 87.2%-ով: Մարզի 30 համայնքներ չեն ապահովել 2018թ. տասներկու ամիսներին մարզի արձանագրված սեփական եկամուտների կատարման 87.3% միջին ցուցանիշը:
«Մարզպետարանը հարկերի հավաքագրման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի համակողմանի աջակցություն ցուցաբերի համայնքների ղեկավարներին` սեփական եկամուտների հավաքագրման գործում: Սակայն, առանձին համայնքներում խրոնիկ ձևով չի ապահովվում եկամուտների հավաքագրման բարձր մակարդակ»,- նշեց Լիպարիտ Մարտիրոսյանը՝ հավելելով՝ ՀՀ պետական բյուջեով 2018 թվականին ինն ամիսներին նախատեսված դոտացիան ամբողջովին ֆինանսավորվել է :

Արմենուհի Մխոյան

website by Sargssyan