Շտուտգարտի օդանավակայանը կարիքավորներին է փոխանցել ուղևորների թողած իրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Շտուտգարտ քաղաքի օդանավակայանը բարեգործական կազմակերպություններին է փոխանցել շուրջ 20 000 իր, որոնք ուղևորներն ստիպված են եղել թողնել նախաթռիչքային ստուգում անցնելիս: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ:
Օդանավակայանի աշխատակիցները մասնավորեցնում են, որ մարդիկ, որոնց ձեռքի ուղեբեռում եղել է գրպանի դանակ, արևից պաշտպանող քսուքի մեծ տարա և մուրաբայի մեծ տարաներ, չեն կարողացել անցնել ստուգումն այդ առարկաների հետ միասին և ստիպված են եղել թողնել դրանք:
«Մխիթարանք Շտուտգարտի օդանավակայանի բոլոր ուղևորների համար, որոնք ստիպված են եղել ինչ-որ բան թողնել. իրերը, որոնց տեղափոխումն օդանավով արգելվում է, աղբամանը չեն նետվում: Փոխարենը դրանք ուղարկվում են բարեգործական հաստատություններ», - ասվում է հաղորդագրության մեջ: