Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ, գույք և դրամական միջոց է հայտարարագրել Արարատ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ են վե­րա­դար­ձել դա­տարկ ճամպ­րուկ­նե­րով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 24.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է շուրջ 5 դրամով Մենք այս քաղաքում գրկելու ենք թե հային, թե հույնին, թե հրեային. Ստամբուլի նոր քաղաքապետ ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Ճանաչողական այցը՝ համագործակցության սկիզբ Մանկավարժական համալսարանի մասնաշենքերից մեկում 60 ուսանող է տարհանվել. գազի հոտից 2 ուսանողի ինքնազգացողությունը վատացել է Ուկրաինայի ԿԸՀ-ն մերժել է պատգամավորի թեկնածու գրանցել Սաակաշվիլու կուսակցության անդամներին Տղամարդուն կինը գտել է դանակը կրծքավանդակում խրված Ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլեւ հակառակը. Փաշինյանը՝ Անվտանգության խորհրդի նիստում

«ՊՆ յուրացումներից 6 մլրդ 504 մլն դրամ վերադարձվեց պետությանը». վարչապետի օգնական

Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ս․թ․ հուլիս ամսին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել եմ տվյալներ և փաստաթղթային հիմքեր, որի հիման վրա օգոստոսի 6-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի ենթադրյալ յուրացումների հետ կապված։

Քրեական գործով իրականացված լայնածավալ և բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է մատակարար կազմակերպությունների կողմից պետությանը 7.682.823.409 ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու հանգամանքը, որից 2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ որպես  մասնակի հատուցում ՀՀ պետբյուջե է վերականգնվել 6.504.097.081 (13.5 մլն ԱՄՆ դոլար) ՀՀ դրամ, այսինքն՝ 84.65 տոկոսը, իսկ մնացորդի մասով կատարվում է պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարում:

Հիշեցնեմ՝ նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ-ում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության
նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել շուրջ 10 միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։

Ամիսներ շարունակ կատարած անմնացորդ աշխատանքի և համագործակցության համար շնորհակալ եմ ԱԱԾ քննչական վարչությանն ու կառույցի ղեկավարին՝ ի դեմս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ՊՆ աշխատակիցներին ու կառույցի ղեկավարին՝ ի դեմս նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս լայնածավալ աշխատանքում հաջողելուն։

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։

 
website by Sargssyan