Պեկինը մտադիր է նպաստել Փխենյանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների կարգավորմանը
МЕЖДУНАРОДНОЕՊեկինը մտադիր է նպաստել Կորեական թերակղզու ապառազմականացմանը եւ Փխենյանի ու Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների հետ հաշտվելու ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետն ընդգծել է, որ դրական կարծիքների փոխանակումը, Փխենյանի եւ Վաշինգտոնի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդումը կնպաստեն Կորեական թերակղզու ապառազմականացմանը, քաղաքական միջոցներով հակամարտությունների կարգավորմանը։ «Մենք հավատում ենք եւ հուսով ենք, որ երկու կողմերն էլ կկարողանան պատշաճ կերպով հարգանք դրսեւորել միմյանց հանդեպ»,- ասել է Կանը։
Նախօրեին իր ամանորյա ուղերձում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը 2019թ․ երկրի արտաքին քաղաքականության մեջ գլխավոր առաջնահերթություններից մեկը համարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը՝ դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ին զգուշացնելով, որ պետք չէ փորձարկել ժողովրդական հանրապետության համբերությունը։