«Չիստկայի» հերթական փուլը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու»... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելացած դրամական միջոցներ, աշխատավարձից ու վարկերից ստացած ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հրդեհ` Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում Գյուղապետն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել Երասխահուն գյուղի բնակչին, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com Բոլոր զինվորները պետք է խա՞չ կրեն կրծքին. պատգամավորը՝ Դավիթ Տոնոյանին Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին Կայանված «Օպելի» սրահից գողացել է բջջային հեռախոսը. Մեկ ամիս անց նոր նրան հայտնաբերել են Շորթում կատարելու կասկածանքով լրագրող է բերման ենթարկվել Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ Մարմնի լեզուն. արդյո՞ք կարող եք որոշել, թե տղամարդկանցից որ մեկն է հետաքրքրված կնոջով Հայկ Մարությանը պաշտոնական այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ ՀՀ-ի և Իրանի փաստաբանների պալատների նախագահները քննարկել են համագործակցության հնարավորությունները Արցախի հարցով բանակցությունների ընթացքում բոլոր խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին, կբարձրացվեն․ Ն․ Փաշինյան Մոսկվայում կգերազանցվի 100-ամյա ջերմաստիճանային ռեկորդը Երևանում վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել երկու 18-ամյա հետիոտնի. Shamshyan.com

Լեհաստանում 15-ամյա հինգ աղջիկ զոհվել է մեկուսասենյակում բռնկված հրդեհից

Լեհաստանի հյուսիսում գտնվող Կոշալին քաղաքում դեռատի 5 աղջիկ զոհվել, մեկ տղամարդ լուրջ այրվածքներ է ստացել մեկուսասենյակում (քվեստ-սենյակ) բռնկված հրդեհից, տեղեկացնում է The Guardian-ը՝ հղում կատարելով TVN24 հեռուստաալիքին։

«Ողբերգության զոհ են դարձել 15-ամյա երեխաներ, աղջիկներ, որոնք նշում էին իրենց ծննդյան օրը»,- հեռուստաալիքին տեղեկացրել է Լեհաստանի ՆԳ նախարար Իոահիմ Բրուջինսկին։

Տեղի հրշեջ ծառայության տնօրեն Թոմաշ Կուբաիկն, իր հերթին, AFP գործակալությանը տեղեկացրել է, որ զոհերը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ, իսկ «մեկ տղամարդ լուրջ այրվածքներով տեղափոխվել է  ինտենսիվ թերապիայի բաժանմունք»։

Տեղի ոստիկանատան մամուլի ծառայությունում հայտնել են, որ տուժած տղամարդը մոտ 25 տարեկան է։

Հրդեհի պատճառը դեռեւս անհայտ է։

Բրուջինսկին պետական հրշեջ ծառայությանը հանձնարարել է անվտանգության միջոցներ ապահովել երկրի բոլոր մեկուսասենյակներում. Լեհաստանում դրանք հազարից ավելի են։

Քվեստ-սենյակները վերջին ժամանակներս մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում։ Խաղի կանոնների համաձայն՝ խաղացողներին փակում են սենյակում, որից նրանք պետք է ելք գտնեն՝ օգտագործելով հուշումներն ու բանալիները։

website by Sargssyan