«Արցախյան հակամարտությունը տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Իշխանության ներսի «ցեցը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գերատեսչությունը չի խրախուսում և չի էլ մերժում դրամահավաքը. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադեկվատության կորուստ. դա արդեն տեսել ենք ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Մեքսիկայի իշխանությունները փակել են ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող ներգաղթյալների ապաստաններից մեկը

Երեկ՝ հունվարի 4-ին, Մեքսիկայի իշխանությունները սահմանամերձ Տիխուանա նահանգում սանիտարական նորմերը խախտելու պատճառով փակել են Կենտրոնական Ամերիկայից ժամանած ներգաղթյալների ապաստաններից մեկը, գրում է РИА Новости-ն՝ Excelsior հարթակին հղումով:

Ինչպես տեղեկացնում է հաթակը, իշխանությունների գործողությունները ներգաղթյալների շրջանում դժգոհություններ և բողոքի ցույցեր են առաջացրել, ինչի առնչությամբ դեպքի վայր են ժամանել դաշնային ոստիկանության աշխատակիցներ: ներգաղթյալներին առաջարկել են այլ ապաստան տեղափոխվել, սակայն վերջիններս մերժել են:

Այժմ Միացյալ Նահանգների ու մեքսիկայի սահմանին մի քանի հազար ներգաղթյալ է կուտակվել, որոնք եկել են Կենտրոնական Ամերիկայի երկրներից: Ըստ տարբեր գնահատականների՝ Տիխուանա և Մեխիկալի նահանգներում գտնվում է 6-9 հազար ներգաղթյալ Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից: «Քարավանի» ներգաղթյալների մի մասը հայրենիք է վերադարձել կամ որոշել է մնալ Մեքսիկայում: ԱՄՆ-ի իշխանությունները սահմանին անվտանգության ապահովման նպատակով մի քանի հազար զինծառայողներ են տեղակայել:  

website by Sargssyan