Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Քա­ղա­քա­կան դաշ­տի «դա­վադ­րա­պաշ­տա­կան» էլե­մենտ­նե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բանակի թեմայով հերթական շահարկումը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 22.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դավիթ Սանասարյանի կինը վիրավորել է Ալեն Սիմոնյանին (լուսանկար) Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա․ Աշոտյան Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3 Դոլարի փոխարժեքը նվազել է 482 դրամից. Եվրոն եւս էժանացել է Հայաստանի Մ-19 հավաքական - «Արցախ» խաղի գոլերը Գովազդատուների շուկան խիստ նվազել է (տեսանյութ) ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Պաշտոն զբաղեցնելն ու ազդեցիկ կապերը մի դեպքում կարող են խոչընդոտել գործի քննությանը, բազմաթիվ այլ դեպքերում՝ ո՞չ 1 տարի առաջ այս օրը ՀՀ 3-րդ նախագահը ողջ աշխարհի առաջ սպառնաց հայ ժողովրդին. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ի՞նչ մեթոդով է պարզվելու՝ Մարտի 1-ին ով է տուժել, իսկ ով՝ ոչ (տեսանյութ) Վանեցյանականներ չեն կարող լինել, իսկ Սանասարյանի փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել. Ալեն Սիմոնյան

ԵԽԽՎ համազեկուցողները պահանջել են ազատ արձակել ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Ադրբեջանի մշտադիտարկման գծով համազեկուցողներ սըր Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա, ԵՄ) եւ Սթեֆան Շեննահը (Ավստրիա, Սոցիալիստների խումբ) խոր անհանգստություն են հայտնել ադրբեջանցի բլոգեր, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ եւ Թղթակիցների ազատության ու անվտանգության ինստիտուտի (IRFS) ներկայացուցիչ  Մեհման Հուսեյնովի դեմ ներկայացվող նոր մեղադրանքների կապակցությամբ։ Հուսեյնովը ներկա պահին ազատազրկված է, նա դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, պատժի ավարտին մնացել է երկու ամիս։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ-ն, հաղորդում է contact.az-ը։

Մեհման Հուսեյնովը բանտարկվել է 2017թ. մարտին զրպարտության մեղադրանքով, այն բանից հետո, երբ հրապարակել է հոդվածաշար կոռուպցիայի ենթադրվող դեպքերի եւ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից կտտանքների կիրառման մասին։ 2018թ. դեկտեմբերի 26-ին նրան մեղադրել են «իշխանության ներկայացուցչին՝ նրա կյանքին ու առողջությանն սպառնացող բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու» համար, ինչը կարող է հանգեցնել յոթ տարվա ազատազրկման։

«Ցավոք, հիմքեր կան ենթադրելու, որ այդ նոր մեղադրանքներն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունեն եւ նախատեսված են այն բանի համար, որպեսզի էլ ավելի շատ ստիպեն լռել հայտնի իրավապաշտպանին, որին մենք համարում ենք քաղբանտարկյալ»,- ասել են համազեկուցողները։

«Բացի այդ, մենք անհանգստացած ենք այն փաստից, որ Մեհման Հուսեյնովը հացադուլ է հայտարարել՝ որպես իր ցավալի դրության միակ հասանելի բողոքի միջոց»,- հավելել են նրանք։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին նրա գործը դիտարկել որպես խիստ գերակա»,- ամփոփել են նրանք։

website by Sargssyan