Թրամփը հայտնել է երկրում արտակարգ ռեժիմ մտցնելու հավանականության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է Կոնգրեսում բյուջեի ընդունման խնդրի հետ կապված երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել, գրում է РИА Новости-ն:
Նախագահը նաև հայտարարել է, որ արտակարգ ռեժիմ մտցնելու համար իրեն հարկավոր է կոնգրեսի համաձայնությունը, և հավելել, որ, ամենայն հավանականությամբ, կկարողանա Սենատի հետ համաձայնության գալ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ից Միացյալ Նահանգների կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքները: «Շաթդաուն»-ի պատճառն այն է, որ Կոնգրեսում դեմոկրատները հրաժարվել էին ընդունել բյուջեի նախագիծը, որով Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար 5 մլրդ դոլար է նախատեսվում:
Դեմոկրատները համաձայնել են պատի կառուցման համար ծախսել ոչ ավելի, քանի 1,3 մլրդ դոլար: Ներգաղթը կանխելու նպատակով Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը նախագահի նախընտրական խոստումներից է:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին կայացած ընտրությունների արդյունքում դեմոկրատներին հաջողվել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմել:
Միացյալ Նահանգներում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որին վստահվել է պետական սահմանի պաշտպանության հարցի լուծումը: