ԱՄՆ-ում Պենտագոնի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Քեվին Սուինին հրաժարական է տվել, գրում է BBC-ն:
Իր հրաժարականի դիմումի մեջ պաշտոնյան նշել է, որ իր համար պատիվ է եղել ծառայել նախարարությունում, սակայն նախագահ Թրամփի մասին ոչ մի ակնարկ չի արել:
Ծովակալ Սուինին, որը Պենտագոնի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում էր 2017թ.-ի հունվարից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից զորքերի դուրսբերման հայտարարությունից հետո Պենտագոնում հրաժարական ներկայացնող պաշտոնյաներից արդեն երրորդն է: Ավելի վաղ հրաժարական էր տվել Պենտագոնի նախագահ Ջեյմս Մեթիսը, իսկ դեկտեմբերի վերջին՝ Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուայթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի և երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին: