Մանվել Գրիգորյանի եղբորորդու պաշտոնավարման հարցը կլուծվի ստորագրահավաքից հետո. մարզպետ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրշալույսի գյուղապետ՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում խախտումներ են հայտնաբերվել, դրանցով այժմ զբաղվում են իրավապահները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։
«Մի շարք քրեական գործեր կան համայնքապետի հետ կապված, համայնքապետարանում էլ խախտումներ են հայտնաբերվել, բոլորն ուղարկել էինք իրավապահ մարմիններին»,– ասաց մարզպետը։
Մարզպետը նշեց, որ գյուղապետը շարունակում է պաշտոնավարել, չնայած նրան, որ գյուղում պահանջում են Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, իրենք իրավասություն չունեն պաշտոնից հեռացնել նրան. «Վարչապետն ասել է՝ եթե գյուղացիների կողմից 50 տոկոսից ավելի ստորագրահավաք լինի, հարցը կդրվի քննարկման։ Ընդհանուր բողոք կա համայնքում, սակայն ստորագրահավաք դեռ չկա»։
Նշենք, որ մայիսից Արշալույսի բնակիչները պահանջում էին Արշալույսի համայնքապետի հրաժարականը։ Արշալույսի համայնքապետարանում ստուգումներ են անցկացվել եւ Զարզանդ Գրիգորյանը մինչեւ այժմ շարունակում է պաշտոնավարել։