Երևան, 17.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլի դեմ` նիկոլավարի. քաղաքական փակ ցիկլ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ամանորյա տոներին համեմատաբար հանդարտ տեղեկատվական մթնոլորտում եզակի քննարկվող խնդիրներից մեկը Երևանի աղբահանության վիճակն էր: Ինչպես սովորաբար լինում է տոնական օրերին, Երևանի աղբարկղերը բերնեբերան լցվում են, իսկ համապատասխան օղակները չեն հասցնում ժամանակին օպերատիվ կերպվող դատարկել դրանք: Արդեն որերորդ Ամանորն է, որ տոնական օրերին ինֆորմացիոն դաշտը, հատկապես Ֆեյսբուքը լցվում է աղբարկղերի նկարներով: Գուցեև սրա համար կան օբյեկտիվ պատճառներ, օրինակ, աղբահանության պատասխանատուները չեն հասցնում, գուցե իրենց մեղքն է, որ չեն նախատեսում աշխատանքային այնպիսի պլանավորում, որպեսզի հասցնեն: Դժվար է ասել:

Առավել հետաքրքրական է այլ բան: Աղբահանության շուրջ ամանորյա տեղեկատվական աղմուկը թողնում էր դեժավյուի էֆեկտ: Մի կողմից՝ ֆեյսբուքյան տիրույթը պայթում էր չդատարկվող աղբարկղերի նկարներից ու դրանց ուղեկցող դժգոհ գրառումներից, մյուս կողմից՝ քաղաքային իշխանության պատասխանատուները՝ ամենավերին օղակների մակարդակով, կա՛մ հերքում էին լիքը աղբարկղերի փաստը՝ դրանց հակադրելով դատարկ աղբարկղերի նկարներ, կա՛մ էլ հորդորում էին չփչացնել տոնական տրամադրությունը ու միայն վատը չտեսնել: Դեժավյուի էֆեկտը, սակայն, ոչ այնքան Ամանորին աղբահանության հետ կապված խնդիրներում էր, այլ թե ինչպես են հանրային ակտիվ շրջանակները մի կողմից, իսկ իշխանությունները՝ մյուս կողմից, հաղորդակցվում միմյանց հետ խնդրի առնչությամբ:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը փոխել է քաղաքական դերակատարներին, բայց չի փոխել այն լեզվամտածողությունը, որով այդ դերակատարները շփվում են միմյանց հետ: Մաքսիմալիստական դժգոհություն-դժգոհության հերքում ցիկլն ինչպես նախկինում, այդպես էլ հիմա դարձել է ցանկացած խնդրի շուրջ տեղի ունեցող քննարկման առանցքը: Իշխանության քննադատները պատեհ-անպատեհ առիթով պատրաստ են ցանկացած խնդիր ներկայացնել առավել սուր գույներով, իշխանություններն էլ դրան հակադրում են «եկել ես մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես» կամ «մենակ վատն եք տեսնում» մոտեցումը, որի արմատները տանում են դեպի Սերժ Սարգսյանի ու Տարոն Մարգարյանի ժամանակներ:

Ցավալի կլինի, եթե առաջիկայում հասարակական ակտիվ շերտերում ու այդ շերտերի դժգոհությունը գեներացնող ընդդիմադիր շրջանակներում գերիշխող դառնա «Նիկոլի դեմ՝ նիկոլավարի» մոտեցումը, ու քննադատությունն, ըստ այդմ, դառնա առիթ-անառիթ, ինքնանպատակ՝ պահելով միայն էսթետիկական կողմը ՝ սուր և քարը քարին չթողնող: Եթե այս տրամաբանությունը մնա գերակա, արդեն կարևոր էլ չի լինի խնդրո առարկան: Մենք դատապարտված կլինենք մնալ փակ ցիկլում, որից դուրս գալը բավական բարդ կլինի: Եվ այս իմաստով անելիք ունեն բոլոր կողմերը: Իշխանության հակառակորդները պարտավոր են որակական նոր մակարդակի բարձրացնել քննադատական խոսքը, իշխանություններն էլ պետք է որակական նոր մակարդակ հաղորդեն քաղաքականության և իշխանություն-հասարակություն, իշխանություն-ընդդիմություն հաղորդակցման լեզվամտածողությանը:

Լևոն Մարգարյան

Թբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը Բաքվի վանդալները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԻսրայելը պատասխան հարված կհասցնի ԻրանինՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Տասնյակ հասցեներում լույս չի լինիՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԳուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԴուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըԹբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան