Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երկրի՞, թե՞ Փաշինյանի հակառակ կողմը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Քիչ առաջ լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երեւանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է Նոր Հայաստանը»: Երեկ նման գրառմամբ է հանդես եկել վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը: Իսկապես, որ սա նոր Հայաստանն է, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ռեկորդային վաճառքին որ գրքի վաճառքն է հատկապես նպաստել: Խոսքը Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի մասին է, որ հրատարակվեց հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո: Պատահակա՞ն է, արդյոք, որ տարիներ առաջ գրված գիրքը տպագիր հրատարակության մտավ միայն հեղափոխությունից հետո, դժվար է ասել: Բայց ինչպես և հեղափոխության առաջնորդի գիրքը, այդպես էլ նրա դիմապատկերով ու «դուխով» վերտառությամբ գլխարկները, բլուզները, մեքենաների սոսնձվող տարատեսական նկարները և Վերնիսաժը ողողած տարատեսակ այլ ապրանքները էականորեն ավելացրել են վաճառքի թվերը այս կամ այն ոլորտներում:

Ցավոք, սակայն, տնտեսության վրա այդ վաճառքի թվերը էական ազդեցություն չեն ունեցել ու «դուխով» վերտառությամբ, օրինակ, հնարավոր չէ պատկերազարդել Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, գազի գինը, արդյունաբերությունը և այլն: 

Անշուշտ, չի կարելի արհամարհել հասարակության ինտելեկտուալ հակումները և գրքի հանդեպ հետաքրքրասիրությունը: Սակայն հեղափոխության առաջնորդի գրքի վաճառքը դժվար է անվանել ինտելեկտուալ հակում կամ գրքի հանդեպ հետաքրքրասիրություն: Հեղափոխություններն, իհարկե, ունեն նաև իրենց սիմվոլիկ ու կոմերցիոն կողմերը: Լոզունգները, առաջնորդների պատկերները դառնում են այդ սիմվոլներն ու մտնելով կոմերցիոն շուկա նպաստում, օրինակ, այս կամ այն ապրանքատեսակի վաճառքին: Բայց որևէ կերպ արվեստ չի կարելի համարել, ասենք, Կաստրոյի կամ Չէ Գևարայի պատկերով բլուզը: Ավելին՝ այդ բլուզների աննախադեպ վաճառքը Կուբայում ու դրանից դուրս ևս չի կարելի համարել տնտեսական աննախադեպ աճ:

Շատ լավ է, որ Փաշինյանն ուրախանում է գրքերի վաճառքի քանակի աճով, մանավանդ, որ այդ աճի հիմնական պատճառը իր գիրքն է՝ պլյուս մի քանի արերկրյա հայտնիների ինքնակենսագրականներ: Բայց այդ ուրախությունը ցույց է տալիս, որ դեռևս տեղի չի ունեցել հեղափոխության ու դրա սիմվոլների առաջնորդից դեպի երկրի ղեկավար տրանսֆորմացիոն, որի դեպքում նույն Փաշինյանը պետք է ուրախանար տնտեսության որևէ կենսական ոլորտի էական աճով: Ինչպես տեսնում ենք, որևէ շոշափելի աճ առայժմ տնտեսության առավել կարևոր ոլորտներում չկա: Իսկ հեղափոխության կոմերցալիզացիան, դժվար է ասել, թե ինչքան կբավականեցնի:

 

Տիգրան Ասատրյան

Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց