Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ընդդիմության իրական և ֆորմալ ուժը. փոխխոսնակության «փորացավ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վերջին շրջանում ակնհայտորեն պասիվ ներքաղաքական քննարկումների ֆոնին հատկապես աչքի է զարնում նորընտիր Ազգային ժողովում երրորդ փոխխոսնակի ընտրության հարցը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, երրորդ փոխխոսնակը պարտադիր պետք է ներկայացնի ընդդիմությանը: Միաժամանակ, սակայն, որպես ընդդիմություն նոր ԱԺ-ում հանդես են գալիս թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե՛ ԲՀԿ-ն: Նախորդ գումարումների Ազգային ժողովներում երրորդ փոխխոսնակի պաշտոնը սովորաբար եղել է այն ընդդիմադիր ուժինը, որն ամենաշատ ձայներն է հավաքած եղել: Միաժամանակ այդ պաշտոնի հարցը լուծվել է ԱԺ-ում քվեարկության միջոցով, այսինքն, այն հանգամանքը, որ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժը պետք է ստանա երրորդ փոխխոսնակի մանդատը, սոսկ տեսական է:

Կարծես թե իշխող ուժը ևս հավատարիմ է մնում այս տրամաբանությանը և հավակնում է երրորդ փոխխոսնակի դերում տեսնել ԲՀԿ-ի թեկնածուին: Տեսնել ասելով՝ նկատի է առնվում ԲՀԿ առաջադրած թեկնածուի օգտին քվեարկելը: Այս հանգամանքը էական անհանգստություն է առաջացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության մոտ: Վերջիններս, շարունակելով հետընտրական շրջանում սկսված մարտավարությունը, համառորեն պայքարում են թիվ մեկ ընդդիմության տեղի համար: Այդ դեպքում այդ մարտավարությունը կանգ է առել փոխխոսնակի հարցի շուրջ: Մի դեպքում նրանք հորդորում ու միաժամանակ խնդրում են իշխող կուսակցությանը՝ իրենց թեկնածուին աջակցել փոխխոսնակի տեղի ընտրության համար, մեկ այլ դեպքում էլ առաջարկում են, որպեսզի իշխանությունը փոխխոսնակի իր երկու տեղերից մեկը զիջի ընդդիմությանը ՝ այդպիսով առաջարկելով ոչ-ոքի՝ իրենց ու ԲՀԿ-ի միջև:

Փոխխոսնակության շուրջ տեղի ունեցող այս քննարկումները ուղեկցվում են նոր խորհրդարանում և նոր քաղաքական իրավիճակում ընդդիմության դերակատարության վերաիմաստավորման մասին հիմնավորումներով: Զուգահեռ հասարակական քննարկումներում կարծիքներ են հնչում, որ իշխանությունները պարտավոր են դասեր քաղել անցյալի սխալներից, և օրինակ, փորձեն հնարավորինս շատ լծակներ տալ ընդդիմությանը:

Այն հանգամանքը, որ ստեղծված քաղաքական դիսբալանսի իրավիճակում Հայաստանը կարիք ունի ընդդիմության և հակակշռող ուժի, աներկբա է: Աներկբա է նաև, որ նախորդ իշխանությունները այդ դիսբալանսը թոթափելու որևէ քայլ չէին անում: Բայց միաժամանակ հարկ է նշել, որ քաղաքականության մեջ հակակշիռների հարցը չի լուծվում բացառապես ֆորմալ դրսևորումներով: Ասել է թե, եթե ԼՀԿ-ն կամ ԲՀԿ-ն, կամ տեսականորեն ցանկացած ուժ հավակնում է լինել հակակշիռ քաղաքական սուբյեկտ, ապա փոխխոսնակությամբ չէ, որ պետք է այդ հակակշիռը ձևավորվի:

Իհարկե, լավ կլինի, որ քաղաքական համակարգի բովանդակային և ֆորմալ մասերը ներդաշնակվեն ու իսկապես հակակշիռ ներկայացնող ուժերը, այդ ուժերի ու իշխող ուժերի միջև հարաբերակցությունը ներդաշնակ կերպով արտացոլվեն պետական գործառույթների, հատկապես խորհրդարանի գործառույթների բաշխման ժամանակ: Սակայն իրավիճակի իրական գնահատականը հուշում է, որ ո՛չ ԼՀԿ-ն, ո՛չ ԲՀԿ-ն և ո՛չ էլ որևէ այլ քաղաքական միավոր այս պահին չունեն այնպիսի բովանդակային ուժ, որպեսզի դրան հարիր մանդատներ պահանջեն: Իհարկե, չի բացառվում, որ ինչ-որ մանդատներ իշխանությունն ամեն դեպքում կզիջի՝ կանոնակարգ օրենքից ելնելով կամ, այսպես ասած, դեմոկրատական պատկերը չխաթարելու համար: Բայց դա որևէ կերպ չի նշանակի, թե ընդդիմադիր ուժերը դարձան հակակշիռ:

Այս իմաստով շատ կարևոր է արձանագրել, որ քաղաքականության ֆորմալ կողմն ինչքան էլ կարևոր, բայց միաժամանակ առաջնային չէ ուժերի բալանսը վերականգնելու և հակակշիռներով հագեցած քաղաքական դաշտ ունենալու համար: Կլինի ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, թե մեկ այլ ուժ, օրինակ՝ խորհրդարանից դուրս, քաղաքական հակակշիռ, ընդհանրապես քաղաքական կշիռ ձեռք բերելու միակ ճանապարհը իսկապես բովանդակային, խորքային քաղաքական ասելիք ու անելիք ունենալն է, ոչ թե ֆորմալություններն ու դրանց դիմած դրվող «ծիտիկները»: Հետևաբար առնվազն այս պահին փոխխոսնակության մասին քննարկումները ոչ այլ ինչ են, քան միջկուսակցական դիվիդենտներ շահելու և բովանդակային դատարկությունը ֆորմալություններով քողարկելու փորձեր:

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար