Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանին գազ մատակարող ընկերությունը հանցավոր, մեծ չափի փողերի լվացման և կաշառակերության ճանապարհով է գնացել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը հայտարարեց, որ գազի սակագինը կարելի է նվազեցնել 10 %-ով, իսկ էլեկտրաէներգիայինը՝ 10 դրամով, շատերը հայտարարությանը բավականին վերապահորեն ընդունեցին: Եվ չնայած փորձագետը տարբեր առիթներով մանրամասն ներկայացրել է, թե ինչ եղանակներով է հնարավոր դա իրականություն դարձնել, սակայն այդպես էլ հարցը մնաց օդում կախված:

Տարեվերջի դրությամբ գազի սակագնի հարցը, սակայն, դարձավ երկու երկրների կառավարությունների առաջին դեմքերի քննարկման թեմա, իսկ Ամանորից առաջ վարչապետի պաշտոնատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց , որ թեև «Գազպրոմը» Հայաստան մատակարարվող գազի սակագինը սահմանին բարձրացրել է 15 դոլարով, սակայն սպառողներն այդ թանկացումն իրենց վրա չեն զգա:

Արդյո՞ք սա լրացուցիչ խնդիրներ չի առաջացնի և հետագայում չի պարզվի, որ այս անգամ էլ նախորդների նման երկիրը բավականին պարտք է կուտակել և պարտքը փակելու համար հերթական անգամ ստիպված է լինելու գույքով հատուցել:

Past.am-ի հետ զրույցում Է. Արզումանյանն ասաց, որ դեռևս տարիներ առաջ Հայաստանին գազ մատակարող ընկերությունը սխալ, հանցավոր, մեծ չափի փողերի լվացման և կաշառակերության ճանապարհով է գնացել, երբ կառավարության հետ կնքված պայմանագրում գազի սակագինը կապել է գազի կալորիականության ամենացածր ցուցանիշի հետ:

«Նման սխալ քայլի պատճառով պարտք է գոյացել, որը փակելու համար «Գազպրոմը» վերցրել է Հայաստանին պատկանող վերջին 20 % մասնաբաժինը: Այսինքն, այն վերջին մասնաբաժինը, որը Հայաստանը սեփականության իրավունքով ուներ, տեխնիկապես սխալ հիմնավորումների պատճառով պարտքի առաջացման պատճառ է դարձել: Եվ, այսպես ասած՝գոյացած պարտքը փակելու համար Հայաստանի իշխանությունները 20 % մասնաբաժինը զիջել են «Գազպրոմին»: Եվ դա եղել է տեխնիկապես սխալ չափորոշիչների վրա հիմնված հանցավոր համաձայնության հետևանք, որով, իմ կարծիքով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- ասաց Է. Արզումանյանը:

Խոսելով գազի սակագինը ուղիղ 15 դոլարով թանկացնելու մասին՝ փորձագետը նշեց, որ դա համապատասխանում է իրենց այն պնդումներին, որ սպառողների համար գազի սակագինը հնարավոր է 10%-ով իջեցնել: Ատացվում է, որ գազի սակագինը սահմանին թանկացրել են 10 %-ով, ինչը  համապատասխանում է փորձագետների ավելի վաղ բերված փաստարկներին:

«Տեսնելով, որ կարող է մեր փորձագիտական խումբը պնդել և ապացուցել, որ սպառողների համար գազի սակագինը 10 %-ով հնարավոր է իջեցնել կորուստները նվազեցնելու, սխալ ներդրումները կրճատելու ճանապարհով գնալու դեպքում, ռուսական կողմը շտապել է նույն չափով գազի սակագինը սահմանին բարձրացրել, որպեսզի իր շահույթը մնա նույնը»,- ասաց Է. Արզումանյանը:  

Արմինե Գրիգորյան

Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում