Սեյրան Օհանյանին «չհավատացին». հանկարծահաս սկզբունքայնության... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի ոչ ժողովրդական օրակարգը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ժողովրդի թեկնածուն և ժողովուրդը կհակադրվե՞ն. Փաշինյանը խախտե... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Մի բուռ «տիրոջ զգացում» ունենալու դեպքում շատ հարցեր ավելի ա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Վեց ամիս հետո կարելի էր բավականին գումար հետ բերել պետբյուջե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 16.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գազի գինը չի փոխվի, բայց ներդրումների ծավալը կնվազի. ռուսաստանյան մամուլ Photo. Մարդասպանության համար Ռուսաստանում հետախուզվողը ՔՊ-ական պատգամավորի թիկնապա՞հ «Աքլորակռիվ». արքաների սիրած զբաղմունքը Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրելը Մահացել է Ռաֆայել Ջրբաշյանը Սեյրան Օհանյանին «չհավատացին». հանկարծահաս սկզբունքայնության հաղթարշավ Վարչապետն իր երեկվա լայվում թյուրքական բառ է օգտագործել Անցկացվում են հրամանատարական հավաքներ (լուսանկարներ) «Գյումրիում շատ կարևոր է յուրաքանչյուր 10–20–30 աշխատատեղը». «Անուշարանի» տնօրենը պարզաբանում է Ազգային ժողովի ոչ ժողովրդական օրակարգը Սեյրան Սարոյանը լավ քեֆ է արել իր «տուշոնկա գողացող» ընկերոջ հետ Պատգամավորները քվեարկելու ձևը չգիտեն, անվտանգության աշխատակիցներն էլ նրանց չեն թողնում ներս մտնել Դրամական ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Արմավիրի մարզպետը Ժողովրդի թեկնածուն և ժողովուրդը կհակադրվե՞ն. Փաշինյանը խախտեց լռությունը Արարատի մարզի Մրգավետ գյուղում հայտնաբերվել է քաղաքացու դի Մի բուռ «տիրոջ զգացում» ունենալու դեպքում շատ հարցեր ավելի արագ կկարգավորվեն Վեց ամիս հետո կարելի էր բավականին գումար հետ բերել պետբյուջե և խուսափել նոր հարկատեսակ մտցնելուց «Աղքատ հասարակություններում մարդիկ ավելի շատ հակված են տեսնել բացասականը, քան դրականը» Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքները

Սյունիքի մարզի 21-ամյա բնակիչը կալանավորվել է` սպանության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի 21-ամյա բնակչին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:50-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Սիսիանի բաժին այն մասին, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում տեղի է ունեցել սպանություն:

Նախնական քննությամբ՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ համայնքի թիվ 12 փողոցի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1997 թվականին ծնված բնակիչը խոհանոցային դանակը մոտեցրել էր հոր՝ Սյունիքի մարզի 1967 թվականին ծնված բնակչի պարանոցին և վնասել:

Այնուհետև վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել էր 51-ամյա տղամարդուն, որից հետո մեկ այլ խոհանոցային դանակով դիտավորությամբ չորս անգամ հարվածել էր հոր կրծքավանդակի շրջանին՝ նրան զրկելով կյանքից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում 2019թ. հունվարի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը՝ ժամը 23.20-ին, 21-ամյա երիտասարդը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր:

2019 թվականի հունվարի 9-ին Սյունիքի մարզի՝ 1997 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է  ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալը, ինչը բավարարվել է:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ: Դեպքի վայրից վերցվել և առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակները: Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



website by Sargssyan