Մանրամասներ` Արարատում հնչած կրակոցներից. ոստիկանները 29-ամյա տղամարդու են բերման ենթարկել
ОБЩЕСТВОՀունվարի 5-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդեցին, որ Արարատ քաղաքի Զոդ բանավանում կրակոցներ են հնչել։
Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են հետևյալը։ Նախնական տվյալներով՝ ժամը 23-ն անց 30-ի սահմաններում սպիտակ գույնի ավտոմեքենայի սրահից մի երիտասարդ կրակոցներ է արձակել փողոցում կանգնած անձանց ուղղությամբ։ Նրանցից 32-ամյա մի տղամարդ հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է Արարատ բժշկական կենտրոնում։ Գնդակներից մեկն էլ դիպել է 60-ամյա մի տղամարդու ձեռքին։ Նա մարմնական վնասվածք չի ստացել. միայն վնասվել է բաճկոնը։
Դեպքի վայրում հայտնաբերվեցին որսորդական հրացանի կրակված պարկուճներ, որոնք ուղարկվեցին ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։