«Հետ գնալ, ամեն ինչ մաք­րել, թե՞ գնալ մի­այն առաջ».կեղծ գոր­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սվի­տալս­կին պայ­թեց­րեց հեր­թա­կան փու­չի­կը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հայաստանի համաեվրոպական ամոթը» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուս-թուրքական հարաբերություններն ու սազոնովյան «դասերը» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վարչապետի վարկանիշը նվազել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Հետ գնալ, ամեն ինչ մաք­րել, թե՞ գնալ մի­այն առաջ».կեղծ գոր­ծըն­թա­ցի հա­վա­նա­կա­նու­թյու­նը Սվի­տալս­կին պայ­թեց­րեց հեր­թա­կան փու­չի­կը Մոսկվայի բնակարաններից մեկում աղբակույտերի մեջ միայնակ հայտնաբերված 5-ամյա «աղջիկ-մաուգլին» դուրս է գրվել հիվանդանոցից Գորիսում և Սիսիանում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում Իսակովի պողոտայում Opel-ը բախվել է էլեկտրասյանը․ վարորդը եւ ուեւորը հոսպիտալացվել են Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանելու պատճառով ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3%. Համաշխարհային բանկը զեկույց է հրապարակել Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 9-ամյա տղան մահացել է. shamshyan.com ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովը գումարել է առաջին նիստը Նոր Զելանդիայի մզկիթներում ահաբեկչական հարձակումներ կազմակերպած 28-ամյա ավստրալացին մի քանի անգամ այցելել է Թուրքիա Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ, լուսանկարներ) Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է. shamshyan.com Դպրոցներում դրամահավաքների հետ կապված թեժ գծի զանգերի քանակը նվազել է Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում լարված իրավիճակի մասին

Աշոցքի տարածաշրջանում և Լանջիկ գյուղում բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է) և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը:

Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Ելփին, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները), Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ամասիա գյուղերում, Տավուշի մարզում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան, Գորիս, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:

Տավուշի մարզում մառախուղ է: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Լանջիկ գյուղում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 130 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա:

website by Sargssyan