Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հետտոնական խումհա՞ր, թե՞ ստեղծագործական ճգնաժամ. իշխանության լռությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Նախքան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, ըստ էության,ողջ հետհեղափոխական շրջանում իշխանության ներկայացուցիչները առիթ-անառիթ հայտարարում էին, որ մինչև տեղի չունենան արտահերթ ընտրություններ ու իշխանությունը չամբողջանա իրենց ձեռքում, հնարավոր չի լինի սպասելի բեկումնային փոփոխությունների, այդ թվում՝ներդրումների: Ոմանք նույնիսկ հայտարարում էին, թե ներդրողները սպասում են ԱԺ ընտրություններին, ոմանք էլ պնդում էին, որ ԱԺ ընտրություններին անհամբեր սպասում են նաև սփյուռքի մեր հայրենակիցները, որպեսզի ակտիվացնեն Հայաստանի բնակֆոնդն ու դեմոգրաֆիան:

Ազգային ժողովի ընտրություններից հետո ակտիվացել են միայն այն ռեստորաններն ու ակումբները, որտեղ իշխանությունները նշում են իրենց հաղթանակները, տարեդարձներն ու ամանորյա «կորպորատիվները», իսկ բնակֆոնդի և դեմոգրաֆիայի մասով ակտիվացել է Հնդկաստանը, ցավոք, սակայն, ոչ թե տեղի հայ համայնքի, այլ Հնդկաստանից Հայաստան անհասկանալի նպատակով եկող ու էժան աշխատուժի վերածվող մարդկանց տեսքով:

Այն, որ ներդրողները Ազգային ժողովի ընտրություններին չէ, որ սպասում էին, ինչպես որ այդ ընտրություններին չէին սպասում սփյուռքահայերը, պարզ էր ի սկզբանե, երբ արվում էին այդ անտրամաբանական հայտարարությունները: Ուստի մեղադրել նոր իշխանություններին կարելի էր ու պետք էր այն ժամանակ, երբ արվում էին այդ անհիմն հայտարարությունները, ոչ թե հիմա, երբ այդ հայտարարություններում հնչեցվածը որևէ կերպ իրականություն չի դառնում:

Խնդիրը, սակայն, այն է, որ հետընտրական ու տոնական ժամանակահատվածները, որոնք  ինչ-ինչ հանգամանքներով համընկան միմյանց հետ, անցյալում թողեցին ոչ միայն անցնող տարին, այլև այդ տարվա ողջ հեղափոխական աժիոտաժն ու ռիթմը: Մի կողմից ընտրությունների արդյունքներով, մեկ այլ կողմից Ամանորյա տոներով իշխանությունն իր համար ամփոփեց հագեցած ու դրամատիկ տարին ու 2019թ. թևակոխեց այդ ամենը այնպես ամփոփած ու մարսած, որ հեղափոխության շունչը որևէ կերպ չի նկատվում տարվա առաջին տասըօրերին: Գուցե այդ շունչը բթացել է Ամանորյա խումհարի հետևանքով, գուցե կան ավելի հիմնավոր, քաղաքական պատճառներ: Օրինակ,պատճառներից մեկը կարող է լինել այն, որ տարիներ շարունակ սեփական քաղաքական ակտիվությունը բացառապես հակադրման վրա կառուցած, իսկ անցնող տարում  հակադրման հիմնական սուբյեկտին հաղթած ուժը, այժմ վերցնելով իշխանության ամբողջական փաթեթն ու չունենալով այլևս հակադրման որևէ կետ, կանգնած է ստեղծագործական ճգնաժամի առաջ, ճգնաժամ, որը ոչ միայն քաղաքական, այլև էքզիստենցիալ երանգներ ունի: Օբյեկտիվորեն դժվար է մեղադրել հակադրման վրա ողջ կենսագրությունը կառուցած մարդկանց ստեղծագործելու հետ խնդիրներ ունենալու համար, ինչպես, օրինակ, դժվար է մեղադրել քանդող հենակետային կիսապաշտպանին փլեյմեյքերի պարտականությունները վատ կատարելու համար: Պարզապես տարբերությունն այն է, որ քանդող հենակետայինն է ցանկացել խաղալ փլեյմեյքերի տեղում և այդ ցանկությունն ամրագրել է երկարատև պայքարի արդյունքում:

Օբյեկտիվորեն կարելի է հասկանալ նաև այն, որ երբ տարիներ շարունակ իշխանափոխությունը հռչակվում էր ընդդիմության հիմնական առաքելու, այդպես էլ չէին սահմանվում այդ առաքելության իրականացմանը հաջորդող քայլերը, ինչի արդյունքում այդքան սպաված իշխանափոխությունը ընկալվում էր ոչ թե միջոց, այլ նպատակ: Իշխանափոխության հաջողումը, փաստացի, իրականացնում է տարիներ շարունակ փայփայված նպատակը, միաժամանակ հետոյի, ապագայի անելիքի հարցը առկախելով օդում, ստեղծելով քաղաքական վակուում: Այդ վակուումը լցնելուն հայաստանյան ընդդիմությունը չի պատրաստվել տարիներ շարունակ, ու կարծես հիմա, երբ ընդդիմությունն արդեն իշխանություն է, այդ վակուումը լցնելուն ևս պատրաստ չեն: Տարբերություն ամեն դեպքում կա, այդ տարբերությունը կայանում է ընդդիմության և իշխանության գործառույթների ու պատասխանատվության բեռի միջև ակնհայտ էական տարբերությամբ:

Լևոն Մարգարյան

Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին