«Արցախյան հակամարտությունը տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Իշխանության ներսի «ցեցը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գերատեսչությունը չի խրախուսում և չի էլ մերժում դրամահավաքը. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադեկվատության կորուստ. դա արդեն տեսել ենք ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը կհասնի ԲՀԿ-ին. Արարատ Միրզոյան

Past.am

ՀՀ Ազգային ժողովի 3-րդ փոխնախագահի պաշտոնը կլինի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ:

«Հետագա շահարկումներից խուսափելու համար մենք չպիտի գնանք ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին նախընտրություն տալու ճանապարհով: Ըստ էության, այդ նախընտրությունը տվել են ընտրողները և իրենց քվեարկությամբ ձևավորել որոշակի համամասնությամբ ընդդիմադիր խմբակցություններ: Իմ մոտեցումն է չխախտել այդ համամասնությունը և չխախտել ժողովրդի քվեարկությամբ ձևավորված ուժերի հարաբերակցությունը: Եթե կա մի ընդդիմադիր խմբակցություն, որը մյուսից առավել մեծ թվով պատգամավորական մանդատներ ունի, ապա, ես կարծում եմ, որ շատ տրամաբանական է, որ հենց այդ ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությանն էլ կհասնի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:

website by Sargssyan