Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետության և իշխանության չգիտակցված սահմանը. արտառոց իրավիճակ Ազգային ժողովում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Երեկ նորընտիր խորհրդարանի պատգամավորներին մեծ հանդիսությամբ շնորհվեցին մանդատները, ինչից հետո երեկոյան ուշագրավ դեպք գրանցվեց Ազգային ժողովում: «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խմբակցության նիստ անցկացրեց Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում: Առաջին հայացքից սա կարող է մանրուք թվալ, հատկապես, եթե շարժվենք նոր իշխանությունների կողմից սիրված քարոզչական մեթոդաբանությամբ, այն է՝ հնչեցնենք «բա լա՞վ էր, որ Սերժի վախտ» մոտեցումը, ինչից հետո ցանկացած քայլ նոր իշխանությունների կողմից կարելի կլինի անտեսել:

Իհարկե, լավ չէր, որ «Սերժի վախտ» իշխանությունը կորցրել էր իր ու պետության միջև սահմանագիծը, անընդհատ վերարտադրվելով՝սկսել էր նույնացնել իրեն պետության հետ, ավելին՝դարձել էր պետություն պետության մեջ: Բայց նույնքան էլ լավ չէ, որ հետհեղափոխական խորհրդարանում մեծամասնություն կազմող հեղափոխական ուժը դեռ ԱԺ աշխատանքները չմեկնարկած՝որոշում է խմբակցության նիստ անել ԱԺ մեծ դահլիճում: Սա նշանակում է ոչ այլ ինչ, քան նույնացնել իշխանությունն ու պետությունը: Ընդ որում, որևէ դերակատարություն այստեղ չի կարող ունենալ այն հանգամանքը, որ «Իմ քայլի» խմբակցությունը բազմամարդ է, ու որ, ասենք, խմբակցության աշխատասենյակում այդքան մարդ չէր տեղավորվի: Չէր տեղավորվի, ուրեմն բարի լինեին նիստն անցկացնել որևէ հյուրանոցում կամ կուսակցության որևէ գրասենյակում:

Հեղափոխությունն անշուշտ ստեղծել է այնպիսի միջավայր ու պայմաններ, որ նոր խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժն այլև ունի սահմանադրական այնպիսի մեծամասնություն, որ կարող է որևէ օրինագծի կամ նախաձեռնության հարցում հաշվի չառնել քաղաքական մյուս ուժերի կարծիքը: Բայց ժողովրդավարությունը ոչ թե մեծամասնության հեգեմոնիայի, այլ մեծամասնության և փոքրամասնությունների միջև հարաբերությունների կառուցման մասին է: ԱԺ մեծ դահլիճը պատկանում է հավասարապես թե մեծամասնությանը, թե փոքրամասնությանը: Ավելին ՝ մեծ հաշվով այն պատկանում է Հայաստանին, իսկ քաղաքական ուժերը այնտեղ պարզապես ժամանակավոր աշխատելու հնարավորություն են ստանում:

Չէինք ցանկանա տեղի ունեցածը վերագրել արտահերթ ընտրությունների արդյունքների հետևանք ոգևորվածությանը ու դրանից բխող  «հաբռգածությանը»: Ավելի ցանկալի կլիներ եղածը մեկնաբանել որպես տեխնիկական անփութություն: Սակայն նման անփութությունների շարքն այնքան հագեցած է, որ չենք կարող չբարձրաձայնելայդ մասին: Հատկապես, երբ փորձում ենք պատկերացնել, թե ինչպես ներկայիս իշխանությունն իր ընդդիմադիր գործունեության տարիներին կարձագանքեր նմանօրինակ փաստի, եթե դրանում ներգրավված լիներ ՀՀԿ-ն:

Լևոն Մարգարյան

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին