Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ, գույք և դրամական միջոց է հայտարարագրել Արարատ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ են վե­րա­դար­ձել դա­տարկ ճամպ­րուկ­նե­րով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 24.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մենք այս քաղաքում գրկելու ենք թե հային, թե հույնին, թե հրեային. Ստամբուլի նոր քաղաքապետ ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Ճանաչողական այցը՝ համագործակցության սկիզբ Մանկավարժական համալսարանի մասնաշենքերից մեկում 60 ուսանող է տարհանվել. գազի հոտից 2 ուսանողի ինքնազգացողությունը վատացել է Ուկրաինայի ԿԸՀ-ն մերժել է պատգամավորի թեկնածու գրանցել Սաակաշվիլու կուսակցության անդամներին Տղամարդուն կինը գտել է դանակը կրծքավանդակում խրված Ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլեւ հակառակը. Փաշինյանը՝ Անվտանգության խորհրդի նիստում Պուտինի հրամանով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանում մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29 ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Երևան քաղաքի՝ 1978 թվականին ծնված բնակչի կրծքավանդակի և որովայնի հատվածին`դիտավորությամբ պատճառելով որովայն թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած արյունահոսող վերք, բարակ աղու միջանցիկ վնասվածք, միջընդերքի վնասվածք, ներքին արյունահոսություն, հեմոպերիտոնեում  վնասվածքներ:

Դեպքի առթիվ 02.01.2019թ. Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր:

Նախաքննությունը շարունակվում է:

website by Sargssyan