ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հաղ­թա­հա­րե­լով բարձ­րու­թյունն ու բար­դու­թյու­նը. Ջեր­մու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր օրի­նագ­ծի հա­մա­ձայն՝որ­քա­նո՞վ կբարձ­րա­նա գույ­քա­հար­կը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Քուվեյթում ՀՀ դեսպան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 26.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՖՖ-ի նպատակները, տեսլականն ու առաքելությունը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տե­ղա­փո­խվել է Տյու­մեն, հիմ­նադր­վել է Կաս­պերս­կու հա­կա­վի­րու­սա­յին լա­բո­րա­տո­րի­ան Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը Հաղ­թա­հա­րե­լով բարձ­րու­թյունն ու բար­դու­թյու­նը. Ջեր­մու­կը՝ ժայ­ռա­մագլց­ման քար­տե­զի վրա Նոր օրի­նագ­ծի հա­մա­ձայն՝որ­քա­նո՞վ կբարձ­րա­նա գույ­քա­հար­կը Ի՞նչ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Քուվեյթում ՀՀ դեսպանը, և որքա՞ն են նրա եկամուտները «Բիզ­նե­սի հա­մար վստա­հու­թյուն չկա».հինգ տո­կո­սը զար­գա­ցում չէ, դա մո­տա­վո­րա­պես նույն մա­կար­դա­կի վրա է

Չեմ պատրաստվում արտագաղթել, նույնիսկ եթե նոր իշխանությունները այլընտրանք չթողեն. Արփինե Հովհաննիսյան

Զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ, իմ գործընկերների՝ Դավիթ Հարությունյանի եւ այլոց հետ կա հիմնադրված իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու ենք մասնագիտական գործունեություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, Ազգային ժողովում հայտարարեց նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

«Ուզում եմ ասել, որ ես տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն եմ հանձնել եւ լիցնեզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ հավանաբար եւս կզբաղվեմ, գումարած դրան՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձեւաչափի համար որոշ նախագծեր կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ բացի, կարող եմ ձեզ խոստանալ, որ հանրային քաղաքականությունից եւ ձեր հետ շփումներից (լրագրողների-խմբ.) չեմ խուսափելու»,–ասաց նա։

Արփինե Հովհաննիսյանը շեշտեց՝ չի արտագաղթելու եւ հույս հայտնեց, որ ՀՀ իշխանություններն այնպիսի պայմաններ չեն ստեղծի, որ այլ այլընտրանք, քան ատագաղթելն է, չունենա. «Բայց նույնիսկ այդ դեպքում ես չեմ պատրաստվում արտագաղթել, Հայաստանի Հանրապետությունն իմ հայրենիքն է եւ ես շարունակելու եմ այստեղ գործունեություն ծավալել, որքան էլ որ պաթետիկ հնչի եւ որքան էլ որ հերոսական հնչի, պատասխանատվություն զգում եմ մի շարք զարգացումների համար եւ մի շարք զարգացումներին ընդառաջ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է առերեսվի։ Կարծում եմ, որ գործունեության ոլորտները, որոնք ես ընտրել եմ ապագայի համար թույլ տալու են, որ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնեմ եւ նրանց շահերը պաշտպանեմ»։

Հարցին՝ եթե առաջարկներ ստանա, կհամաձայնի պետականաշինության ոլորտում գործել, նա շեշտեց՝ «եթե»–ներով հարցերի չի սիրում պատասխանել։

website by Sargssyan