Արմավիրում դստեր հետ գողություն կատարելիս 61-ամյա կինն ընկել է 5 մետր բարձրությունից ու տեղում մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 11-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի հացի գործարանում գողություն է կատարվել. պահակին խփել են և չեն կարողանում նրան օգնել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիր քաղաքի բնակիչ, 61-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանն էր։ Նա իր աղջկա՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Հրածին Գաբրիելյանի հետ հերթական անգամ գողություն կատարելու նպատակով մուտք է գործել նշված գործարանի մակարոնի չգործող արտադրամաս և մոտ 5 մետր բարձրությունից վայր ընկել ու գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հ. Գաբրիելյանը քննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: