Սեյրան Օհանյանին «չհավատացին». հանկարծահաս սկզբունքայնության... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի ոչ ժողովրդական օրակարգը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ժողովրդի թեկնածուն և ժողովուրդը կհակադրվե՞ն. Փաշինյանը խախտե... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Մի բուռ «տիրոջ զգացում» ունենալու դեպքում շատ հարցեր ավելի ա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Վեց ամիս հետո կարելի էր բավականին գումար հետ բերել պետբյուջե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 16.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գազի գինը չի փոխվի, բայց ներդրումների ծավալը կնվազի. ռուսաստանյան մամուլ Photo. Մարդասպանության համար Ռուսաստանում հետախուզվողը ՔՊ-ական պատգամավորի թիկնապա՞հ «Աքլորակռիվ». արքաների սիրած զբաղմունքը Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրելը Մահացել է Ռաֆայել Ջրբաշյանը Սեյրան Օհանյանին «չհավատացին». հանկարծահաս սկզբունքայնության հաղթարշավ Վարչապետն իր երեկվա լայվում թյուրքական բառ է օգտագործել Անցկացվում են հրամանատարական հավաքներ (լուսանկարներ) «Գյումրիում շատ կարևոր է յուրաքանչյուր 10–20–30 աշխատատեղը». «Անուշարանի» տնօրենը պարզաբանում է Ազգային ժողովի ոչ ժողովրդական օրակարգը Սեյրան Սարոյանը լավ քեֆ է արել իր «տուշոնկա գողացող» ընկերոջ հետ Պատգամավորները քվեարկելու ձևը չգիտեն, անվտանգության աշխատակիցներն էլ նրանց չեն թողնում ներս մտնել Դրամական ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Արմավիրի մարզպետը Ժողովրդի թեկնածուն և ժողովուրդը կհակադրվե՞ն. Փաշինյանը խախտեց լռությունը Արարատի մարզի Մրգավետ գյուղում հայտնաբերվել է քաղաքացու դի Մի բուռ «տիրոջ զգացում» ունենալու դեպքում շատ հարցեր ավելի արագ կկարգավորվեն Վեց ամիս հետո կարելի էր բավականին գումար հետ բերել պետբյուջե և խուսափել նոր հարկատեսակ մտցնելուց «Աղքատ հասարակություններում մարդիկ ավելի շատ հակված են տեսնել բացասականը, քան դրականը» Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքները

Մեկ շաբաթից Նաիրիտի համար կարևոր պատասխան կլինի

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը երեկ ընդունել է Նաիրիտ գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանին և մի խումբ աշխատակիցների։ Սիսեռյանի փոխանցմամբ՝ անդրադարձել են աշխատակիցների աշխատավարձի տոկոսների վճարման հարցին, ինչպես նաև գործարանի վերագործարկման հնարավորությանը. վերջինս այլ մանրամասներ չի նշում։ 

Նաիրիտ գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մանրամասնեց հանդիպմանը քննարկված խնդիրներն  ու դրանց համար մշակվող լուծման միջոցները։ 

«Հիմնականում քննարկել ենք հատնի ներդրողների նախագծի հարցը, նշեմ, որ նախկինում կնքվել էր համաձայնագիր Տարածքային զարգացման և ներդրումների նախարարության հետ, ըստ որի` Նաիրիտ գործարանում տեխնիկական աուդիտ կատարվեց, որը պետք է ներկայացնեինք մեր ներդրողներին և կառավարությանը։ Աուդիտի հիման վրա շուրջ 130 միլիոն դոլար գումար է անհրաժեշտ գործարանը վերագործարկելու համար, իսկ դրա համաձայնությունը տվել էին ներդրողները։ Հիմա` կառավարությունը կրկին համաձայնություն է տվել, որ այս հարցով զվաղվի զարգացման կառավարությունը»,-ներկայացրեց Նաիրիտի նախկին տնօրենը։

Մեր զրւցակցի խոսքով` կառավարության կողմից հանձնարարվելու է զարգացման կառավարության ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին հանդիպում կազմակերպել նաիրիտցիների և ներդրողների հետ։

«Վարագ Սիսեռյանը ասաց, որ ես և նախարարը հանդիպենք և հրավերքի մանրամասները քննարկենք։ Քննարկել ենք նաև աշխատավարձերի տոկոսների և պարտքերի հարցը։ Պարոն Սիսեռյանը ասաց նաև, որ կհանձնարարի Էներգետիկայի նախարարությանը կազմել արձանագրություն, թե այսօրվա դրությամբ որքա՞ն է պարտքի մեծությունը և թե ի՞նչ գումարային գործարք էր կնքվել «Նաիրիտ 2»-ի հետ աշխատավարձերի վերաբերյալ»,- մանրամասնեց Կարեն Իսրայելյանը։

Նաիրիտի նախկին տնօրենը վստահեցնում է, որ հարցը տեղից  շարժվում է առաջին անգամ և մեկ շաբաթից աշխատավարձերի վերաբերյալ հստակ պատասխան կստանանք․«Մենք արդեն այդ ժամանակ կիմանանք՝ արդյո՞ք այդ տոկոսները ձևակերպվել են Նաիրիտի վրա, թե՞ չեն ձևակերպվել»։

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

website by Sargssyan