Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քեֆչի իշխանության դեմքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Հանգստյան օրերին ակտիվորեն քննարկվում էր վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը լրատվամիջոցներից մեկի այն հրապարակմանը, որտեղ խոսվում էր իշխանությունների կողմից կազմակերպվելիք (կազմակերպված)խաշկերույթի մասին: Զարմանալիորեն վերջին շրջանում հանրային քննարկումների հանդեպ պասիվ Փաշինյանը արձագանքել էր այդ հրապարակմանը՝ բավական ծավալուն և բավական էմոցիոնալ:

Իհարկե, ինչպես Փաշինյանն է ասում, խաշ ուտելու մեջ որևէ վատ բան չկա ու 3000-ական դրամ հավաքելով հնարավոր է գնալ խաշ ուտելու: Վատ բան չկա ընդհանրապես ռեստորան գնալու մեջ: Խնդիրն այլ է: Նախ,լավի և վատի չափանիշներն իշխանության դեպքում աշխատում են բոլորովին այլ կերպ: Միջազգայնորեն չգրված խաղի կանոն է, որ հանրային ու հատկապես բյուջետային գործիչները առավել քան գտնվում են հասարակության մանրադիտակի տակ: Բաներ, որոնք ներելի կամ ընդունելի են սովորական քաղաքացիներին, կարող են տրամաչափորեն հակառակն ընկալվել պաշտոնյաների դեպքում:

Երկրորդ ՝ վերջին շրջանում, հատկապես ընտրություններից հետո իշխանության տարատեսակ ներկայացուցիչների ջանքերով ստեղծվում է նոր իշխանությունների բոլորովին նոր կերպար ՝ ռեստորանային: Մեկ տոնում են հաղթանակ, մեկ տոնում են տարեդարձ, Ամանոր և այլն: Առանձին-առանձին վերցրած գուցե այս դեպքերից որևէ մեկում կրկին քննադատելի բան չկա: Բայց ընդհանուր պատկերը կրկին նույնն է ՝ իշխանությունը ռեստորաններում է: Հատկապես զգայուն է դառնում խնդիրը՝հաշվի առնելով, որ ռեստորանային լինելը նաև նախորդ իշխանության «մեղքերից» էր: Հասարակ ժամանցից այդ մեղքը վերածվելէր համակարգաստեղծ գործոնի նախկին իշխանության համար: Մեծ հարսանիքներ, ամուսնություններ իշխանության ներկայացուցիչների զավակների միջև, ծնունդներ, կնունքներ, Սերժ Սարգսյանի ներկայությունն այդ ամենին և այլն: Նոր իշխանությունները չեն կարող հաշվի չառնել, որ անցյալի այս հիշողությունը կախված է, ու իրենց վարքը քննվում է նաև այս տեսանկյունից:

Մյուս կողմից էլ տեղի է ունենում նոր իշխանական վերնախավի ձևավորման պրոցես: Այդ պրոցեսի կարևոր բաղադրիչներից մեկն է այդ վերնախավի կերպարը, մշակույթը: Որո՞նք են այդ կերպարի հիմնական ուղղությունները կամ ինչպե՞ս է մատուցվելու այդ կերպարը հանրությանը: Հեղափոխականների դերում այդ կերպարը հստակ էր ու հասարակությունն ընդունեց այն: Իշխանության կարգավիճակի դեպքում կարիք կա այլ կերպարի: Եթե այդ կերպարի ձևավորման շուրջ գիտակցված աշխատանք չկա, ապա այն ձևավորվելու է ինքզինքն, սոցցանցերում հայտնվող ռեստորանային խնջույքների տեսանյութերի հաշվին:

Տիգրան Ասատրյան

Հ.Գ. -Ի դեպ, խաշը լավագույն ուտեստը չէ մերձեցման առավոտներ կազմակերպելու համար, որովհետև իր բաղադրության հաշվին հակված է քնեցնելու ու թմրեցնելու:

ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»