Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նախկին իշխանությունները քաջատեղյակ են եղել, բայց լռել են

ИНТЕРВЬЮ

Չեխ գիտնականների «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի շրջանակներում ներկայացրած Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում իրականացված հետազոտության արդյունքների հրապարակումն ու այդ թեմայի բացահայտումը թեև նորություն չէր հայ բնապահպանների ու մասնագետների համար, սակայն դա կարելի է այն մեկնարկային կետը համարել, որի շնորհիվ, կարելի է ենթադրել, որ դեռ շատ աղմկահարույց բացահայտումներ կլինեն, որոնք անմիջականորեն պայմանավորված են հանքերի անբարեխիղճ շահագործման հետևանքների հետ:

Բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում էկոլոգիական խնդիրները բազմաթիվ են: Եվ դրանք վերաբերում են ոչ միայն թափոններին և արտանետումներին, այլև հանքարդյունաբերության շնորհիվ սնկի պես աճած պոչամբարներում «պահվող» թունավոր նյութերի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցությանն ու դրանից բխող այլ բացասական հետևանքներին: 

«Պոչամբարների պատճառով աղտոտվում են գետերը, գյուղացին ջրում է իր բերքը և ստացված մթերքը վաճառում նաև շուկայում: Օրինակ, մեր շուկաները ողողված են Մեղրիից և ընդհանրապես Զանգեզուրի տարածաշրջաններից բերված չրերով: Այնինչ մենք գիտենք, թե Մեղրու տարածաշրջանը ներկայում հանքարդյունաբերության պատճառով ինչ ծանր վիճակում  է գտնվում: Խնդիրն այն է, որ նախկին իշխանությունները քաջատեղյակ լինելով այս ամենի մասին՝ աչք էին փակում նման խնդիրների վրա և մտածում էին միայն շահույթ ստանալու մասին: Սա պետական հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է որակել դա, որի արդյունքում ժողովուրդը հայտնվում է դանդաղ մահվան ճիրաններում: Սա հասկանալու համար պետք չէ ակադեմիկոս լինել: Ընդամենը հարկավոր է ուղեղ և տրամաբանություն ունենալ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ոլորտում»,– ասաց Ս. Ադամյանը:

Այս մասին քաջատեղյակ  է եղել նաև առողջապահության նախարարության նախորդ կազմը, որը նույնպես, ցավոք, ծածկադմփոց է արել, նշեց բնապահպանը: Ի դեպ, տարիներ շարունակ բնապահպանների ահազանգերին ընդդիմացել են նաև հանքերի հարակից բնակավայրերի բնակիչները, որոնք հիմնականում եղել են այս կամ այն հանքի աշխատողներ: Մինչդեռ, եթե երկրում նորմալ դատական համակարգ լիներ, և մյուս կողմից հանքերի հարակից բնակավայրերի բնակիչները համախմբվեին բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիական հասարակության շուրջ, հնարավոր կլիներ ամենաթողության դեմ պայքարն ավելի արդյունավետ իրականացնել: 

«Աղքատ երկիր է, կան սոցիալական խնդիրներ, և մարդիկ մտածում են, որ բացված հանքը նաև աշխատատեղ է տեղի բնակիչների համար, որտեղ աշխատելով կարելի է գումար ստանալ: Պետությունը փոխանակ թույլ չտար, որ գյուղացուն պատկանող հողերը թունավորեն, կանգներ նրանց թիկունքին, դեռ մի բան էլ խրախուսել է հանքերը շահագործողներին և ճնշել տեղի բնակիչներին: Ինչ վերաբերում է ոլորտի նոր ղեկավարությանը, ապա, ինչպես գիտեք, բնապահպանության նախարարության կազմը մնացել է նույնը: Հատուկենտ մարդիկ են փոխվել: Եվ չնայած ես չեմ կարող չասել, որ Էրիկ Գրիգորյանը հատկապես հանքարդյունաբերության ոլորտի լավ մասնագետ է, բայց այն, որ ժամանակին նա խրախուսել է հանքերի այդ տեսակ աշխատանքը և փորձել է ինքն էլ ծածկադմփոց անել, դա փաստ է: Եվ ցավալին այն է, որ այսօրինակ հարցերը շտկելու համար ներկայում ոչինչ էլ չի արվում: Այս պահին ևս հանքարդյունաբերության ոլորտը բացարձակ բարձիթողի վիճակում է, և, ինչպես նախկինում էր, կառավարության կողմից ոլորտի խնդիրներին պետական մոտեցում չի ցուցաբերվում»,– ասաց Ս. Ադամյանը:

Կուտակված հարցերը լուծելու համար հարկավոր է պետական քաղաքականություն մշակել, օրենսդրական փոփոխություններ անել: Հարկավոր է նաև ներգրավել որակյալ մասնագետների, որոնք ժամանակին պայքարել են հանքարդյունաբերությունում տիրող ապօրինությունների դեմ: Միայն համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ոլորտը կարգի բերել, համոզված է բնապահպանը: Մյուս կողմից պետք է կանգ առնել, լքված պոչամբարների հարցերը կարգավորելու ելքեր գտնել, ինչը ևս համակարգային խնդիր է: 

«Մեր երկիրը չպետք է գնա հանքերի երևակման ճանապարհով: Վերցնում են հանքանյութը, տանում են, դրսում վաճառում են: Պետք է վերջ տրվի այս մոտեցմանը: Ես նաև չեմ հասկանում, թե ինչու են Եվրամիության որոշ ներկայացուցիչներ կարծում, որ Հայաստանը պետք է շարունակի գնալ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և ընդլայնման ճանապարհով: Ես նման մի հանդիպման մասնակից եմ եղել, որը ինձ շատ է զայրացրել: Մեր ապագան դա չէ: Մինչ այս ինչ արել ենք, բավական է: Պետք է կանգ առնել, կարգավորել խնդիրները, ինչը երկար տարիների համառ աշխատանք է պահանջում»,– ասաց Ս. Ադամյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ