Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեր երկրում թշնամիներ չփնտրենք

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ինչ–որ չափով գուցեև արդար է, որ նախկինում ընդդիմության կարգավիճակում տարիներ անցկացրած ներկայիս իշխանությունների ստեղծած, փայփայած կարծրատիպերը այժմ բումերանգի էֆեկտով դուրս են եկել իրենց դեմ ու արդեն հիմա նրանց են, որպես իշխանություն, մեղադրում Հայաստանն ատելու, Արցախը հանձնելու և նմանատիպ այլ դավադիր մեղքերի մեջ: Արդարացի կլիներ այս ամենը, եթե խաղի երկու կողմերում լինեին նրանք ու նրանց քննադատողները: Բայց կա խաղի երրորդ, գլխավոր կողմը՝ պետությունն ու հասարակությունը, որը փակվել է այս ցիկլի մեջ ու չի կարողանում դուրս գալ, չի կարողանում հաղթահարել անեծքի, դավադրության այս անվերջ տեղապտույտը: Այս խաղում փոփոխվում է միայն մի բան՝ անիծողների և անիծվողների տեղը, բայց խաղից մշտապես տուժում է անփոփոխ կերպով մեկը՝ պետությունը: 

Իհարկե, նոր իշխանությունների հանդեպ հասարակական համակրանքը դեռևս այն աստիճանի է, որ հնչող անեծքներն ու դավադրությունները ընդամենը մարգինալ դրսևորումներ են թվում: Բայց խորաթափանց հայացքը հեշտությամբ կարող է արձանագրել, որ ոչ միայն այդ համակրանքի հարցն է ժամանակավոր, այլև հակընդդեմ հնչող տեսակետներում անեծքն ու թշնամանքը դառնում են դոմինանտ ուղղություն: Երբ հասնի պահը ու իշխանության հանդեպ աննախադեպ համակրանքը գա բնական վիճակի, իսկ երկրի առջև ծառացած օբյեկտիվ խնդիրներից շատերը մնան չլուծված, այս պահին մարգինալ թվացող անվտանգ անեծքները դառնալու են լայն տարածում ունեցող մոտեցումներ: 

Սա, իհարկե, չի նշանակում, թե չպետք է քննադատել նոր իշխանություններին կամ չպետք էր քննադատել նախկիններին, առավել ևս չի նշանակում քննադատություններն արհեստականորեն փափկեցնել: Բայց երբ իշխանությունը քննադատվում է ոչ թե իր գործառույթները վատ կատարելու համար, այլ Հայաստանը գիտակցված ատելու, ավերելու, թալանելու և այլ մեղքերի մեջ, երբ երկրի ղեկավարին կա՛մ անսահման սիրում են, կա՛մ համարում ազգի դավաճան, այն էլ արդեն 30 տարի, երբ քաղաքական մանր ու մեծ քննարկումներում կարմիր թելի նման անցնում է թշնամու կերպարի որոնումն ու դրա կերտումը, մենք դատապարտված ենք ևս 20 կամ 30 տարի ապրել այս փակ ցիկլում՝ հետևելով կողմերի փոխատեղումներին: Միակ հարցն այն է, թե դեռևս ինչքան կդիմանա Հայաստանը այս խաղին: 


Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով