Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանին և Ռուսաստանին գժտեցնելու ևս մեկ փորձ ձախողվեց . ռուսաստանյան մամուլի էջերից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

rusvesna.ru-ն «Ինչպես փորձեցին գժտեցնել Հայաստանին և Ռուսաստանին, ու ինչ ստացվեց դրա արդյունքում» վերնագրով հոդվածում գրում է, որ  Հայաստանին և Ռուսաստանին գժտեցնելու  ևս մեկ փորձ ձախողվեց:  2019 թվականի հունվարի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի դարպասների առջև տեղի ունեցած փոքրիկ հանրահավաքի մասնակիցներից ոչ մեկը չհամարձակվեց բարձրաձայն հայտարարություններ անել հանրապետությունում ռուսական ռազմական ներկայության դեմ: Նույնիսկ ձախողված ակցիայի գլխավոր կազմակերպիչները` լրագրող Լևոն Բարսեղյանը եւ Եվրոպական հայկական կուսակցությունների դաշինքի ղեկավար Տիգրան Խզմալյանը, որոնց  կոչին, ի դեպ, ընդամենը 15-20 հոգի էր արձագանքել և ներկայացել ակցիային, սահմանափակվեցին միայն  «ռուս մարդասպանների զոհ» դարձած հայ բնակիչների լուսանկարներով թռուցիկներ բաժանելով: Դժվար է ասել, թե ինչ ռեզոնանս էին ակնկալում ակցիայի կազմակերպիչները, սակայն նրանց թռուցիկնեը հետաքրքրեցին միայն նախօրոք հրավիրված լրագրողներին: Չգտնելով  ցուցարար ամբոխի (ըստ ցուցարարների առաջնորդների, առնվազն 200-250 մարդ էր մասնակցում ցույցին)՝ ձանձրացած լրագրողները ստիպված էին գոնե վերցնել այն, ինչ տվել էին նրանց՝ թռուցիկները: Ի դեպ, լրագրողական համքարության ներկայացուցիչներից շատերը 10-15 րոպեի ընթացքում, գնահատելով այս ձանձրալի իրադարձությանը, հրաժարվեցին մնալ և դուրս եկան իրենց հոդվածների  համար ավելի հարմար պատմություններ փնտրելու հույսով:

Սակայն ժամանակակից տեղեկատվականհոսքերի համար մասսայի  բացակայությունը լուրջ խոչընդոտ չէ. այն, ինչ չի կարելի անել, միշտ էլ կարող է մոդելավորվել: Հատկապես այն ժամանակ, երբ դրա համար լավ  վճարվում են: Կասկած չկա, որ այս ակցիայի կազմակերպումը լավ  վճարել են այն մարդիկ, ովքեր ձեռնամուխ են եղել Հայաստանի բնակչությանը Ռուսաստանի և նրա զինված ուժերի դեմ տրամադրելուն: Այս ամենի  տեղեկատվական աջակցությունը նախապես պլանավորված էր, ուստի այն, ինչ չէր հաջողվել իրականացնել գործնականում, պետք է ակտիվորեն փոխհատուցվեր վիրտուալ աշխարհում: Արդյունքում համացանցում հայտնվեցին  լուսանկարներ, որտեղ երևում է, որ բավականին մեծ թվով մարդիկ են հավաքված 102-րդ ռազմակայանի առջև, առկա է ռուսերեն և հայերեն գրված «Ռուսական բանակ, դուրս արի Հայաստանից» մակագրությամբ  հսկայական պաստառ: Իրականում նման ոչ մի բան էլ չկար: Կային անցյալ տարվա դեկտեմբերին  անհայտ մարդասպանի ձեռքից մահացած  տեղացի կնոջ՝  Ջուլիետա Ղուկասյանի լուսանկարներով թռուցիկներ: Կային հայտարարություններ, որ այս հանցագործությունը դեռ չի բացահայտված: Կային կոչեր ռուսական զորքերի հրամանատարությանը առ այն, որ  պետք է բարձրացնել  անձնակազմի նկատմամբ վերահսկողությունը, քանի որ կասկածներ կան, որ  հենց ռուս զինվորականներից մեկն է մեղավոր  այս ողբերգության մեջ: Բայց   «քաղաքական» ընդվզումների կոչեր բարձրաձայն չհնչեցին, չեղավ այն, ինչին սպասում էին տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Բայցզարմանալի է այլ բան. Արևմուտքն այն աստիճան է շահագրգռված Ռուսաստանի և Հայաստանի միջև հաստատված  դարավոր բարեկամական հարաբերությունները խախտելու մեջ, որ նույնիսկ այդպիսի մանր գործերում է   պատրաստ  ուղղակի մերկ և հեշտությամբ ժխտվող ստերի անցնելու: Սակայն երևում է՝ Ռուսաստանի թշնամիները պարզապես այլընտրանք չունեն, իրականում Հայաստանի քաղաքացիներին հնարավոր չէ հասցնել հակառուսական հիստերիայի: 2018 թ. վերջում   անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ այստեղ հարցված քաղաքացիների 97% -ը չի էլ ցանկացել լսել Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի դուրս բերման հնարավորության մասին: Ընդհակառակը, բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ եթե ռուսական զինվորականները դուրս գան  երկրից՝  գրեթե անմիջապես Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հարձակում կլինի: Ընդ որում, ըստ հարցվածների, ռուսական բազայից դուրս գալը ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի  ողջ արևմտյան մասի համար նշանակում է աշխատատեղերի կորուստ, տնտեսական անկում, աղքատության ավելացում: Այնուամենայնիվ, Արևմուտքին և նրանց, ովքեր պարում են նրա դուդուկի տակ, դա չի  հետաքրքրում: Կա հստակ խնդիր, կա փող, և այն  պետք է աշխատվի: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ զգալի միջոցներ հատկացվեցին Գյումրիում անցկացված  անհաջող հանրահավաքի կազմակերպիչներին, եթե ոչ զանգվածային հակառուսական բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա գոնե դրանց իմիտացիա ստեղծելու համար: Սակայն ոչ բոլորին կարելի է փողով գնել, և դա հստակ երևաց այդ օրը:

Վախեցնում է այլ բան. ով կարող է երաշխավորել, որ չկարողանալով  «ժողովրդական զայրույթի ալիք» բարձրացնել, նույն մարդիկ չեն փորձի այդ ամենը այլ մեթոդներով կատարել: Ի՞նչն է խանգարում նրանց  նոր սադրանքների գնալ և հետո պատասխանատվությունը գցել ռուս զինվորների եւ սպաների վրա: Հարավային Կովկասում «հակառուսական երաժշտություն» պատվիրողները այս փորձը ունեն: Մնում է հուսալ, որ Հայաստանի ժողովրդին բնորոշ դարերից եկող   կովկասյան իմաստությունը թույլ կտա արագ հասկանալ նման սադրանքների կազմակերպիչների իրական նպատակները և  չխաբվել:

Կամո Խաչիկյան

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները