Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Աղքատ հասարակություններում մարդիկ ավելի շատ հակված են տեսնել բացասականը, քան դրականը»

ИНТЕРВЬЮ

Դատական համակարգի շուրջ վերջին ամիսներին ձևավորվել է որոշակմունք, և այս ընթացքում հանրային հնչեղություն ունեցող այս կամ այն գործի շրջանակներում այդ վերաբերմունքն ավելի է սրվում: Այն արտահայտվում է սկսած փողոցներ փակելուց, վերջացրած համացանցում ատելություն տարածելով:

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ զրուցել ենք այս ընկալման խնդիրների ու հնարավոր լուծումների մասին: Ռուբեն Մելիքյանը վերոնշյալ առումով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ է առանձնացնում:

Խոսելով նախ օբյեկտիվ պատճառների մասին՝ մեզ հետ զրույցում Ռ. Մելիքյանը նշեց. «Ինչպես պետական ցանկացած համակարգի, այնպես էլ դատական համակարգի դեպքում կարող ենք արձանագրել, որ որոշակի խնդիրներ ունենք: Այդ խնդիրներն ավելի արտահայտիչ և ցցուն են երևում դատական իշխանության պարագայում՝ երևի թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ի վերջո, հասարակությանն ամենաշատը հետաքրքրող գործառույթի՝ արդարադատության կրողը դատական իշխանությունն է, իսկ բոլոր խնդիրները, որոնք կապված են նաև այլ համակարգերի հետ, վերջում գալիս, հանգում են դատական իշխանությանը: Դրանք վերաբերում են թե՛ օրենսդրական մակարդակին, մասնավորապես, դատավորների ծանրաբեռնվածությանը, օրենքների ձևական դրույթներին, որոնք հնարավորություն չեն տալիս արագ լուծել վեճերը: Դրանք վերաբերում են նաև այլընտրանքային մեխանիզմների անարդյունավետությանը՝ հաշտարարությանը, ինչպես նաև այլ մեխանիզմների մասին է խոսքը: Բացի նշվածներից, այդուհանդերձ, դատական իշխանության մեջ կան նաև պրոֆեսիոնալիզմի որոշակի խնդիրներ: Նշվածներն օբյեկտիվ պատճառներ ունեն, որոնք դժգոհություն են առաջացնում մարդկանց տարբեր խմբերի մեջ»:

Այնուամենայնիվ, Ռ. Մելիքյանը շեշտեց, որ, իր պատկերացմամբ, շատ ավելի էական են սուբյեկտիվ բնույթի խնդիրները:

«Առաջին խնդիրը նույն օբյեկտիվ խնդիրների չափազանցումն է: Այսինքն՝ դրանք իրականում շատ ավելի փոքր են, քան երևում են հանրությանը: Կարծում եմ՝ սա իր հերթին պայմանավորված է ընդհանրապես մեր հանրային դիսկուրսում խնդիրների քննարկման խոտանների հետ: Մենք կամաց–կամաց տեսնում ենք իրավիճակներ, երբ տասնամյակ կամ տասնամյակներ շարունակ ունենում ենք հանրային կարծիքի ուղղորդված ձևավորում, բայց այդ ուղղորդված ձևավորումը լինում է խնդրահարույց, միակողմանի, ոչ պրոֆեսիոնալ լրագրության արդյունք և այլն: Սրանք այն սուբյեկտիվ գործոններն են, որոնք ազդում են դատական իշխանության ընկալման վրա: Սուբյեկտիվ գործոն են նաև խոտանված իրավաքաղաքական այն մոտեցումները, որոնք մեր հանրային կյանքում, իհարկե, կային արդեն երկար ժամանակ, բայց ինչ–որ առումով լեգալացվեցին 2018թ. ապրիլ–մայիս ամիսներին: Եվ հիմա հանրության տարբեր խմբեր, իրենց անվանելով ժողովուրդ, իրականացնում են գործողություններ, որոնք իմ կողմից և իմ կարծիքով իրավաչափ գնահատվել չեն կարող: Նախ՝ այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակումներ, ճնշումներ դատական իշխանության վրա, համոզմունք, որ դատական իշխանությունը արդարադատություն իրականացնելիս պարտավոր է հաշվի առնել նաև ժողովրդի կարծիքը: Դրանք ոչ իրավական մոտեցումներ են, որոնք, ցավոք սրտի, նաև ընկած են գործող քաղաքական վերնախավի իրավաքաղաքական հայացքների հիմքում: Այս սուբյեկտիվ գործոնները թվարկելով՝ ես վերադառնամ նաև օբյեկտիվ գործոններին»,–ասաց մեր զրուցակիցն ու շեշտեց՝ իր պատկերացմամբ այդ առումով, այդուհանդերձ, շատ կարևոր է նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: 

«Սովորաբար աղքատ հասարակություններում մարդիկ ավելի շատ են հակված տեսնել բացասականը, քան դրականը: Սա երևի ամենակարևոր օբյեկտիվ գործոնն է»,–նշեց նա:

Ժողովուրդը վերջին մի քանի ամիսներին անըդհատ լսել է այն արտահայտությունը, թե ինքն է իշխանությունը: Միգուցե պատճառներից է նաև այն, որ ասվել, բայց չի՞ բացատրվել, թե ինչպես է իրացվում ժողովրդի իշխանությունը: Արձագանքելով դիտարկմանը՝ Ռ. Մելիքյանը նշեց.

«Երբ ես նշեցի իրավաքաղաքական հաացքների մասին, հենց դա նկատի ունեի: Օրինակ՝ վարչապետի արած հայտարարությունները, թե ժողովրդի դուռն է, ուզեն՝ կբացեն, կուզեն՝ կփակեն, կամ այն, որ հանրահավաքի ձևաչափում վարչապետը փորձում էր հանրային որոշումներ ստանալ տարբեր հարցերի շուրջ, ինչպես նաև մատ էր թափ տալիս դատավորների նկատմամբ՝ ավելի նվազեցնելով դատական իշխանության՝ առանց այդ էլ ցածր հեղինակությունը: Կարևոր գործոն է նաև այն, որ դրան համարժեք չարձագանքեցին այն մարմինները, որոնք, ըստ էության, պատասխանատու են դատական իշխանության անկախության համար: Դրանով էլ ավելի նվազեցրեցին իրենց հեղինակությունը: Սրանք գործոններ են, որոնք վերլուծության կարիք ունեն: Նաև անկախ վերլուծաբանների, հանրային օրակարգի ձևավորման խնդիր ունենք: Ունենք մի իրավիճակ, երբ մեզ կարող է շատ ավելի շատ հետաքրքրել, օրինակ, ինչ–որ աղջկա լուսանկարն ինչ–որ մի ոչ բարեկամ երկրի դրոշի հետ, քան մեր դատական իշխանության անկախության հարցերը: Սրանք խնդիրներ են, որոնք խոսում են հանրային կյանքի, հանրային դիսկուրսի խոտանի մասին»:

Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է փորձենք ախտորոշել խնդիրը, և հետո մտածել դրա լուծման մասին:

«Իսկ լուծումը, իհարկե, կարճաժամկետ չէ, իսկ դեղատոմսերն ունիվերսալ չեն: Քաղաքացիական հասարակությունը, այն մարդիկ, որոնք հանրային կյանքում ակտիվ են և ունեն արժեքներ, պետք է մտածեն ոչ պետական, հանրային ինստիտուտներն ամրացնելու, նոր ինստիտուտներ ստեղծելու, ինչպես նաև դրանք բարձր պրոֆեսիոնալիզմի հատկանիշներով օժտելու մասին, որն անհրաժեշտ է երկարաժամկետ և քրտնաջան աշխատանքի պատրաստվելու համար: Սրանք հարցեր են, որոնք չեն ձևավորվել 1–2 ամսվա կամ տարվա ընթացքում: Այս ամենը խորքային է, և հասարակական այս վիճակը երկարատև լուծում է պահանջում»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ