Ի վեր­ջո, քա­նի՞ մարդ կմնա գործազուրկ «նոր Հայաստանում» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հեղափոխություն» նաև հեռուստահեռարձակման ոլորտո՞ւմ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գրոհում է իշխանության «սորոսական» գվարդիան ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԱՊՐԻԼԻ). Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որքանո՞վ են ավելացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը «Արարատցեմենտ» ՓԲԸ հայտարարություն է տարածել ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ազատ արձակվեց «Կենտրոն» ՔԿՀ-ից Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում` «Նարեկացի» արվեստի միությունում ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը ԱԺ-ում ակտիվ կմասնակցեն բյուջեի քննարկումներին. Փաշինյան «Արարատցեմենտ»-ի խնդիրը ոչ թե բիզնես շահն է, այլ աշխատատեղերի հարցը. Իվետա Տոնոյան (տեսանյութ) ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի անդրադարձը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի արած հայտարարությանը Միհրան Պողոսյանը քաղհալածյալ չէ, Հայաստանում քաղհալածյալներ չկան․ Միքայել Մելքումյան Մեր համալսարաններն այլևս չպետք է լինեն քաղաքական գործիք. Փաշինյան (տեսանյութ)

Ժողովրդի թեկնածուն և ժողովուրդը կհակադրվե՞ն. Փաշինյանը խախտեց լռությունը

Երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը դադարեցրեց ֆեյսբուքյան իր էջում տիրող լռության «ուխտը», և բավական երկար ուղիղ եթերով անդրադարձավ մի շարք խնդիրների՝ սկսած ՀԴՄ տպել–չտպելու հարցից, վերջացրած իրենց դեմ տարվող քարոզչական արշավով և Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջողների ակցիայով: Վերջին շրջանում Փաշինյանի ֆեյսբուքյան էջը, որ յուրատեսակ հաղորդակցման հարթակ է դարձել իշխանության և ժողովրդի միջև, հագեցած էր առավել անձնական, տոնական բնույթի բովանդակությամբ: Իսկ քաղաքական միակ ակնարկը թերևս վերաբերում էր խաշի թեմային:

Ինչևէ: Հետաքրքրական է այն, որ Փաշինյանը շատ հարցերում, թեկուզև զգուշավորությամբ, բայց անհամաձայնություններ էր հայտնում, հակադրվում էր հասարակության տարբեր շերտերի տեսակետներին: Մեծ հաշվով, իհարկե, սա առաջին դեպքը չէ, պարզապես վերջին շրջանում, պայմանավորված ընտրական պրոցեսներով, նա խուսափում էր հասարակության հետ նման տոնայնությամբ երկխոսությունից: Նախքան ընտրություններն, այնուամենայնիվ, նմանատիպ տոնայնությամբ զրույցներ կրկին եղել էին, երբ Փաշինյանը քննադատել, նախատել կամ հակադրվել էր հասարակությանը այս կամ այն առիթով:

Իշխանության և հասարակության միջև լիակատար կոնսենսուս հնարավոր չէ, նույնիսկ ամենալեգիտիմ ընտրությունների առկայության պարագայում: Կյանքն այնքան արագ է փոխվում, որ նույնիսկ 70 տոկոս ստացած իշխանությունը կարող է նույն այդ 70 տոկոսի առանձին հատվածների կողմից ենթարկվել քննադատության: Սա՝ ընդհանրապես: Իսկ Փաշինյանի դեպքում մասնավորապես, հաշվի առնելով նրա՝ ժողովրդի թեկնածու լինելու, այդպես ներկայանալու հանգամանքը, այս անխուսափելի բախման խնդիրն ավելի է սրվում: Այլ իրավիճակում սովորական թվացող հակասությունը Փաշինյանի ու ժողովրդի դեպքում ստանում է առավել սուր, էմոցիոնալ նրբերանգներ, որովհետև եթե շատ ես սիրում, ուրեմն շատ էլ սպասումներ ունես, ուրեմն ժամանակի հետ կարող ես շատ էլ ատել: Հայտնի ժողովրդական ասացվածքի հանգվույն:

Մյուս կողմից էլ, սակայն, պարզ է, որ անվերջ մնալ ժողովրդի թեկնածու հնարավոր չէ տարբեր պատճառներով: Նախ՝ ժողովուրդն ինքնին բավական բազմաբևեռ, ոչ միատարր օրգանիզմ է, նրա մի մասի մոտեցումը կարող է հակադիր լինել մյուս մասի մոտեցմանը: Ժողովրդի ճնշող մեծամասնության մոտեցումները միասնական էին հեղափոխության ժամանակ, բայց այդպիսին լինել չեն կարող հեղափոխությունից հետո: Երկրորդ՝ Փաշինյանը սահմանել է ահռելի սպասելիքների նշաձող, ինչն իր հերթին ենթադրում է գործուն փոփոխություններ, որոնք չեն կարող չլինել ցավոտ: Անպայմանորեն ցանկացած բարեփոխում բերելու է որոշակի վերադասավորումների, որոնց թիրախում, բնականաբար, հայտնվելու է նաև ժողովուրդը կամ դրա առանձին վերցրած մի հատված:

 Խնդրի բարդությունը, սակայն, այն չէ, որ պետք է խուսափել իշխանության ու հասարակության միջև հակասություններից: Բարդությունն այլ տեղ է. արդյո՞ք այդ բախումը կավարտվի հակաիշխանական ապատիայով, թե՞ ամեն դեպքում այն կտեղափոխվի կառուցողական հուն: Կամ, այլ կերպ ասած, իշխանությունը կհակադրվի՞ իրեն ընտրած հասարակությանն ու դրա տարբեր շերտերին՝ փոխարենը ներկայացնելով ռեֆորմների այնպիսի տեսլական ու շոշափելի արդյունքներ, որ առաջացող հակասությունները կհարթվեն, թե՞ հասարակության և իշխանության հակասությունները կծնեն խզվածք, անջրպետ, ապատիա, որն էլ քաղաքական փոփոխությունների հերթական շրջափուլում կունենա Հայաստանի քաղաքական համակարգը ցնցելու պոտենցիալ:

Շատ ողջունելի է, որ իշխանությունը, ի դեմս ժողովրդական թեկնածու Փաշինյանի, չի վախենում որոշակի հարցերում սաստել ու չհամաձայնվել նույն այդ ժողովրդի հետ: Սա նշանակում է, որ կա առնվազն գիտակցում, որ անվերջ ամբոխահաճությամբ հնարավոր չէ կառավարել: Սակայն միայն գիտակցումը քիչ է: Իշխանությունը պետք է ունենա այդ հակասության, բանավեճի համար հիմնավոր փաստարկներ, որոնք հասարակությանը կհամոզեն, որ ամբոխահաճությունից նահանջն արվում է շոշափելի արդյունքների հասնելու, ոչ թե խնդիրներից խուսափելու ու ներփակվելու համար: 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

website by Sargssyan