ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ոգու մի մասնիկ Կամչատկայում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր քամիներ. տարածաշրջանում աշխարհաքաղաքական դեկորացիաներն ս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
2020-ին ՀՆԱ-ն կաճի 4,9 տոկոսով. ԿԲ նախագահ 2020-ի բյուջեի նախագծով ՀՀ պաշտպանության նախարարությունը ծրագրում է իրականացնել 8 ծրագիր. «Իմ քայլը» Ցին դինաստիայի ժամանակաշրջանի չինական սկահակը, որ գնվել էր մեկ ֆունտ սթեռլինգով, վերավաճառել են մոտ կես միլիոնով Օ՜հ հրաշք, օ՜հ աստվածներ, օ՜հ երկնային արդարություն, այսօր դա իրականություն դարձավ. Աշոտյան Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ «Ուզում են ֆիլմ նկարել՝ սեռափոխված ծանրամարտիկի մասին. չգիտեի՝ ծիծաղեի, թե՞ ինչ» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Գյումրիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը. ՊԵԿ Լևանդովսկին «Բավարիա»-ի ամսվա լավագույն խաղացողն է` ռեկորդով

«Մե՞նք պետք է դառնանք դավաճան». Փաշինյանը «Իմ քայլի» հետ քննարկել է Արցախի հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը, որը կնախապատրաստի Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը: «Իմ քայլը» դաշինքի՝ նախորդ ուրբաթ ԱԺ դահլիճում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, առյուծի բաժինը նվիրված է եղել ղարաբաղյան հիմնախնդրին:

Փաշինյանը խիստ հանգամանալից անդրադարձել է հարցին, պատասխանել ֆրակցիայի պատգամավորների հարցերին, ինֆորմացիա տվել «առկա» իրավիճակի մասին, որ պատգամավորները նախ  ծանոթանան իշխանությունների մոտեցումներին եւ ապա` տեղյակ լինեն, թե ինչ դիրքերից են պատասխանելու լրագրողների` այդ առնչությամբ իրենց ուղղված հարցերին: Պատգամավորները 1 տասնյակից ավելի հարցեր են հնչեցրել. «Մենք էլ մեր հերթին էինք ցանկանում հասկանալ խնդրի էությունը, տիրապետել անհրաժեշտ նրբություններին»:

Փաշինյանն անդրադարձել է հիմնական դրույթներին, ասել է, որ, ըստ էության, այս պահին հարցի լուծում չկա, այդ լուծումն ինքը եւս դեռ չի տեսնում այն պարզ պատճառով, որ ասպարեզում առկա մոտեցումները վերջնականապես հստակեցված չեն։ «Լավրովյան պլանով ասվում է, որ պետք է 5 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, հետո կերեւա։

Ինչի՞ դիմաց, հարցնում ենք իրենց՝ չեն ասում, մենք պահանջում ենք` թող առաջինը Ադրբեջանն ասի` համաձայն է զիջումների, մենք էլ անենք մեր քայլը, մեզ ասում են` Ադրբեջանին իրենց երկրի ներսում կասեն դավաճան։ Մենք էլ իրենց ասում ենք` ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան։ Բանակցությունները շարունակվում են, մնացածը կերեւա ընթացքում»,- մոտավորապես այսպես է ասել Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan