Լավրով. Բաքվի հայտարարություններին աջակցում ենք, հուսանք՝ հայերը փոխադարձ կարձագանքեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հուսով է, որ 2019-ին առաջընթաց կգրանցվի ղարաբաղյան հակամարտությանկարգավորման գործում Հայաստանի և Ադրբեջանի բարի կամքի առկայության դեպքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2018-ի ամփոփմանը նվիրված մեծ մամուլի ասուլիսում:
Նա հավելել է, որ ողջունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի պատրաստակամությունը:
«Կարծում եմ, որ այդ թվում նաև Բաքվից հնչող հայտարարությունները հանգացուլուծում գտնելու պատրաստակամության մասին, արժանի են ամենայն աջակցության: Հուսով ենք, որ հայ բարեկամները ևս փոխադարձ կարձագանքեն»,-ասել է նա. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հունվարին նախատեսվում է ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հերթական հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ, որ այդ ուղղությամբ ևս մենք կկարողանանք նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որը հին է, և սառեցվածի նման, բայց միանգամայն լուծելի է՝ Երևանի և Բաքվի բարի կամքի դրսևորման դեպքում և միջազգային հանրության, այդ թվում ի դեմս համանախագահների, աջակցությամբ»,-ասել է նա: