Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նոր կառավարության կադրային ծարավը. պրոֆեսիոնալներ չկա՞ն, թե՞ նրանք են հրաժարվում

АНАЛИТИКА

Չնայած այն հանգամանքին, որ ինֆորմացիոն հիմնական հոսքերը այժմ պտտվում են նոր ձևավորված Ազգային ժողովի շուրջ, պարզից էլ պարզ է, որ քաղաքական, բովանդակային իմաստով առավել կարևոր է այն հանգամանքը, թե ինչպիսին է լինելու կառավարությունը, դրա կազմը: Ինչքան էլ խոսվի այն մասին, որ խորհրդարանի լիազորությունները պետք է ավելանան կամ հայտարարվի, որ խորհրդարանն է իշխանության գլխավոր թևը, իրականությունը լրիվ այլ է: 

Թե՛ քաղաքական սուբյեկտների միջև ուժերի իրական համամասնությունը, թե՛ հասարակության սպասելիքները Նիկոլ Փաշինյանից են ու կառավարությունից: Ներկա դասավորությամբ ԱԺ–ն ընդամենը լինելու է Փաշինյանի և կառավարության որոշումները դակողը, լավագույն դեպքում քննարկումների մակարդակում զգուշավոր քննադատողը: Եվ ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ստիպված ենք կրկնել, որ առավել կարևոր է, թե ինչ կադրային քաղաքականությամբ է ձևավորվելու նոր գործադիրը, ու ընդհանրապես որն է լինելու կառավարության նոր քաղաքականությունը: 

Կադրային քաղաքականության խնդիրներին առիթ ենք ունեցել անդրադառնալ նաև նախկինում: Հիմա, երբ, այսպես ասած, քաղաքական ու հեղափոխական թիմը գործուղղվել է ԱԺ, գործադիրում էլ մնացել են բազմաթիվ թափուր հաստիքներ, փոփոխվում են կառավարության գործունեության արդյունավետությունը գնահատելու չափանիշները: Այլևս հնարավոր չէ խոսել ժամանակավորության մասին, հնարավոր չէ բերել փաստարկներ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: 

Մի իրավիճակում, երբ մի կողմից հասարակության սպասումների ժամանակը սպառվել է, և կան կոնկրետ արդյունքների ակնկալիքներ, մյուս կողմից էլ թիմի ահռելի մասը հայտնվել է խորհրդարանում, հարց է ծագում՝ ովքե՞ր են լինելու կառավարությունում, ի՞նչ սկզբունքով: Պատասխանն այս հարցին կարծես թե պարզ է՝ նոր կառավարությունում պետք է լինեն պրոֆեսիոնալները: Սակայն պարզ է միայն պատասխանի ձևակերպումը: Ինքնին պրոֆեսիոնալների ներգրավման հարցը բավական բարդ է:

Եվ ինչքան էլ տրիվիալ չթվա, պրոֆեսիոնալների ներգրավման իմաստով էական նշանակություն ունի խնդրի ֆինանսական կողմը: Եթե քաղաքական թիմի դեպքում կառավարությունում, ավագանիում կամ խորհրդարանում ներգրավվելու հարցը կարող է շրջանցել ֆինանսական նրբերանգները, ապա քաղաքական պատկանելություն չունեցողների դեպքում այս հարցը առաջին պլան է գալիս: Նախորդ իշխանական համակարգն, օրինակ, այդ խնդիրը լուծում էր երկու ճանապարհով՝ կա՛մ թույլատրում էր կոռուպցիոն գործարքների առկայությունը, կա՛մ «սև դրամարկղից» հատկացումներ էր անում առանձին վերցրած կադրերի:

Նոր իշխանությունը, որի քաղաքական հիմնական դոկտրինը կոռուպցիայի դեմ պայքարն է, ենթադրվում է, որ չի գնա նախորդների ճանապարհով: Մյուս կողմից էլ ակնհայտ է, սակայն, որ Հայաստանն այս պահին չունի այնքան ֆինանսական հնարավորություններ, որպեսզի պրոֆեսիոնալների կարողությունների ֆինանսական պատճաշ ու օրինական գնահատական տա: Եվ այս իմաստով իսկապես խնդիր կա, որի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է՝ շատ կարդրեր չեն ցանկանում թողնել մասնավոր սեկտորում իրենց բարձր վարձատրվող, կանխատեսելի գրաֆիկով աշխատանքն ու դառնալ հեղափոխական սպասելիքները բավարարելու բեռի տակ կքող կառավարության, իշխանության մաս: Հատկապես իշխանության քաղաքական թիմի մեծամասնության մասնագիտական սնանկության պարագայում այս խնդիրը դառնում է էլ ավելի սուր: 

Փաստացի նոր իշխանությունը գտնվում է փակուղային իրավիճակում: Քաղաքական թիմում բավարար պրոֆեսիոնալներ չկան, պրոֆեսիոնալներ կան մասնավոր սեկտորում, բայց չկա նրանց մոտիվացնելու ֆինանսական ու քաղաքական հնարավորություն: Սրան զուգահեռ կան ինչ–որ անհասկանալի հանձնաժողովներ, հայտարարություններ CV–ներ ուղարկելու մասին, որոնք ոչ մի կերպ չես անվանի կադրային քաղաքականություն: Այս իմաստով առավել հետաքրքրական է հետևել ոչ թե նորընտիր ԱԺ–ի արդեն իսկ հոգնեցնող նիստերին, այլ հետևել գործադիրի ձևավորմանն ու այդ գործընթացին զուգահեռ ազդակներին: 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию