Այսօր քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է
ԲԼՈԳՀավերժ Փա՛ռք...
--------------------------
Դավիթ Փիրումյան։
Այսօր քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է
Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թվականին հունվարի 17-ին, Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտը ավարտելուց հետո սկսել է աշխատել և ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում և երգում էր: Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում:Թալիշի մարտական դիրքում 2016 թվականի ապրիլի երկուսի լույս երեքի գիշերը շփման գծում ադրբեջանցիների հարձակումից զոհվեցին 4-րդ դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը և Վիկտոր Յուզիխովիչը:Մերուժանը պարգևատրվել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով