«60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր որդու՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի կողմից Հրազդանում գիշերային ակումբների գործունեությունը դադարեցնելու որոշմանը: «Սևակը չի դրել փակում էդ ակումբները, ընդամենը լիցենզիա չի տալիս, որ էդ ձևաչափի մեջ էդ ակումբները գործեն»,- ասաց Սասուն Միքայելյանը և հստակեցրեց, որ խոսքը 10 ակումբի մասին է: Իսկ այդ որոշման առիթով քննադատություններին էլ պատասխանում է` պարտադիր չէ գիշերային ակումբներն այդ ձեւաչափով գործեն, թող լինեն ակումբներ, որտեղ մարդիկ իրենց ժամանցը կանցկացնեն: Լրագրողի դիտարկմանը`դրանք հասարակաց տա՞ն կարգավիճակ են ունեցել, պատասխանեց. «Ես նման բան չասացի, բայց ազգաբնակչությունը բողոքում է»: «Ես չգիտեմ՝ ես 60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել, չգիտեմ ինչեր են կատարվում»,- ասաց նա` հավելելով, որ ինքը չի խառնվում Սեւակի գործերին:
Մանրամասն՝ տեսանյութում: