Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի հերթական ապատեղեկատվական խաղը. հայ–իրանական հարաբերությունները թիրախավորված են

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի և Ադրբեջանի ՊՆ նախարարի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական մամուլի տարածած լուրը տեղեկատվական դաշտում այլ երանգներ ստացավ: Նշենք, որ ըստ լուրի՝ Իրանի ԳՇ պետը, բացի այն, որ հայտարարել է, թե Իրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ասել է նաև, որ «Իրանը Ղարաբաղն ադրբեջանական տարածք է համարում»: Այս հայտարարությունը տեղեկատվական դաշտում որակվեց նաև «Իրանի պատասխան»՝ հունվարի 16–ին ՀՀ ԱԺ ամբիոնից հնչեցված մի հայտնի հայտարարությանը:

Ադրբեջանական մամուլի տարածած տեղեկատվության այն հատվածը, ըստ որի՝ Բաղերին Ղարաբաղն անվանել է ադրբեջանական տարածք, Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն ու քարոզչական հնարքն է: Մեզ հետ զրույցում նման որակում տվեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

«Սա նորություն չէ: Ըստ էության, հայ–իրանական հարաբերությունները տևական ժամանակ թիրախավորված են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Մշտապես փորձ է արվում վնասներ հասցնել հայ–իրանական հարաբերություններին, ամեն կերպ խոչընդոտել այդ հարաբերությունների զարգացմանը»,–ասաց իրանագետը՝ ընդգծելով, որ իրանական մամուլի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ ըստ իրանական կողմի, նման հայտարարություն չի եղել: 

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության վերաբերյալ հատվածին, իրանագետը շեշտեց, որ այդ դիրքորոշումը նորություն չէ. «Այն, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնին բխում է առաջին հերթին հատկապես Իրանի շահերից: Եվ, բնականաբար, որևիցե այլ հայտարարություն Իրանից չէր էլ ակնկալվում: Սա մի հայտարարություն է, որը պարբերաբար է արվում: Այլ է խնդիրը, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաղերին հայտարարել էր նաև, որ Իրանը Ղարաբաղը համարում է ադրբեջանական տարածք: Ամբողջ ապատեղեկատվությունը և ապատեղեկատվական խաղը վերաբերում է հենց այդ նախադասությանը: Սա բավականին հետաքրքիր է, որովհետև տեքստը նախ հայտնվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, ապա պետական պաշտոնական գործակալություններում, հետո նաև «IRNA» լրատվական գործակալության ռուսական ծառայության հատվածում»

Նա շեշտեց, որ նշվածը տրամաբանորեն կարող էր չհամապատասխանել իրականությանը. «Համացանցում և պաշտոնական կայքերում մենք երեկ մանրամասն դիտել ենք հանդիպման վերաբերյալ տեղադրված հոլովակները: Այն հատվածներում, որոնցում խոսում է Բաղերին, չկա մի արտահայտություն, ըստ որի՝ Բաղերին հայտարարում է, թե Իրանը Ղարաբաղը համարում է ադրբեջանական տարածք: Իսկ եթե նման խոսք հնչեր, վստահաբար ադրբեջանական կողմը հենց այդ հատվածը կներառեր»:

Արտյոմ Տոնոյանն այս առումով կարևորեց Հայաստանի դերը. «Այլ է խնդիրը, որ հայկական կողմը պետք է ոչ միայն սխալներ թույլ չտա, այլև Իրանի հետ իր ակտիվ քաղաքականությամբ կանխարգելի նման տեղեկատվական հոսքերի թափանցումը Հայաստան: Այսինքն՝ մենք պետք է հանդես գանք ոչ թե ադրբեջանական ապատեղեկատվությանը պատասխանողի, պաշտպանվողի դիրքերից, այլ Հայաստանն ինքը պետք է ակտիվ քաղաքականություն վարի Իրանի հետ: Պետք է զարգացնի Իրանի հետ համագործակցության մեր ծրագրերը, հստակեցնի այդ ուղղությամբ մեզանից պահանջվող աշխատանքների օրակարգը: Ընդ որում՝ չպետք է սխալներ թույլ տա հատկապես ներհայաստանյան դիսկուրսում, որովհետև այս պարագայում, ինչպես տեսնում ենք, գործ ունենք լուրջ հակառակորդի հետ, որն օրնիբուն աշխատում է: Նախ պետք է ինքներս չսխալվենք, և հետո փակենք ադրբեջանական ապատեղեկատվության բոլոր աղբյուրները»:

Ինչ վերաբերում է այն որակումներին, թե վերոնշյալը իրանական կողմի պատասխանն էր ԱԺ–ում արված հայտարարությանը, իրանագետն արձագանքեց. «Կարծում եմ՝ ո՛չ, որովհետև իրանական դիվանագիտությունը և քաղաքականությունը չի աշխատում նման մեթոդաբանությամբ: Բացի այդ, իրանական կողմը կարող է ըմբռնումով մոտենալ այդ հայտարարությանը, հատկապես, որ հայտարարողը ավելի ուշ նշեց, որ տեղի է ունեցել վրիպում: Իսկ ընդհանրապես, Իրանը նման հապճեպությամբ չի պատասխանում անգամ իր ամենաոխերիմ հակառակորդին»:

Իրանագետից հետաքրքրվեցինք նաև Մոհամմադ Բաղերիի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում Իրանի և Ադրբեջանի ռազմա–պաշտպանական համագործակցության վերաբերյալ ստորագրված հուշագրի նշանակության մասին: 

«Չեմ կարծում, որ ստորագրված հուշագիրը իրական ինչ–որ ռազմական համագործակցային բովանդակություն պարունակի: Նմանատիպ հուշագրերի ստորագրումը դեռ չի նշանակում, որ Իրանի և Ադրբեջանի միջև այս պահին կա ռազմական համագործակցություն: Չեմ կարծում, որ ապագայում ևս կլինի: Պետք է հստակ հաշվի առնել համագործակցության այն մակարդակը, որն առկա է Ադրբեջանի և Իսրայելի միջև: Այսինքն՝ համագործակցության այդ մակարդակը մշտապես թույլ չի տալու որևէ ռազմական համագործակցության գոյություն Իրանի և Ադրբեջանի միջև: Սա ընդամենը թուղթ է և ոչ թե որևէ իրական նպատակ հետապնդող փաստաթուղթ: Սա արված է Ադրբեջանի կողմից քարոզչական նպատակով՝ ազդելու հայ–իրանական հարաբերությունների վրա»,–ասաց իրանագետը՝ այս պարագայում ևս կարևորելով Հայաստանի դերը:

«Ամեն ինչ, մեծ հաշվով, կախված է Հայաստանի ակտիվ աշխատանքից: Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան, հայ-իրանական համագործակցության ամենաչնչին էլեմենտներն ամեն անգամ լարվածություն են առաջացնում Ադրբեջանում: Մենք այստեղ պետք է լինենք ոչ թե իրանա– ադրբեջանական հարաբերությունների զարգացման լուռ հանդիսատես, այլ Իրանի հետ սեփական օրակարգով աշխատող ակտիվ կողմ: Կա Իրանի հետ ակտիվ հարաբերությունների նախկին իշխանությունների և նախկին տարիների փորձը և այն հնարավորինս պետք է կիրառել: Պետք է ավելի ակտիվացնել Իրանի հետ հարաբերությունները: Ակնհայտ է, որ Հայաստանում տեղի են ունեցել որոշակի քաղաքական փոփոխություններ: Այդ քաղաքական փոփոխություններից հետո ժամանակն է լծվել աշխատանքի և սկսել ակտիվ համագործակցություն Իրանի հետ տարբեր ոլորտներում»,–ընդգծեց Ա. Տոնոյանը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել