Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կա նոմինալ թանկացում և կա կրիմինալ թանկացում». ի՞նչ է կատարվում հացի շուկայում

ИНТЕРВЬЮ

Վերջին մի քանի օրերի ընթացքում Երևանում գործող մի շարք առևտրի կետերում քաղաքացիները հացի գնի թանկացում են արձանագրել: Խոսքը 10 դրամով թանկացման մասին է, տեղեկություններ կան նաև ընդհանրապես հացաբուլկեղենի թանկացման վերաբերյալ: Պատճառը, ըստ վաճառողների, ալ յուրի թանկացումն է: «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը հացի գնի թանկացումը բնական գործընթաց է համարում:

«Բնական ասվածը, իհարկե, չակերտների մեջ: Եթե տնտեսական ցուցանիշները չեն աճում, ապա դրանք պետք է արտահայտվեն նման հանգամանքներով»,–մեզ հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով առհասարակ հացի շուկայում առկա իրավիճակին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ թե՛ թանկացումները, թե՛ շուկայում առկա այլ խնդիրները պայմանավորված են նրանով, որ վերահսկողություն չկա:

 

«Գոյություն ունի օրենք և օրենքի պահանջ, ըստ որի գնապիտակը պետք է ունենա տվյալ ապրանքի անունը, քաշը, գինը և վաճառող կազմակերպության կնիքը: Եթե հացի վրա գրվում է գինը, բայց չի գրվում քաշը, ապա դա կոչվում է աճպարարություն: Դա, մեծ հաշվով, խաբեություն է: Մենք հիմա տեսնում ենք գինը, վճարում 150 կամ 200 դրամ, բայց վստահ չենք, թե ինչ քաշի հաց ենք գնում: Եվ հացի քաշը քիչ–քիչ պակասեցնում են: Նոմինալ իմաստով բան չի փոխվում, բայց բովանդակային առումով քաշը պակասում է: Եվ ամենազավեշտալին այն է, որ քիչ– քիչ են պակասեցնում՝ 7–8 գրամով: Չկա նման կշեռք, որն այդ 7–8 գրամի տարբերությունը չափի: Այդպիսի կշեռք կա միայն լաբորատորիայում»,–ընդգծեց փորձագետը՝ նշելով, որ այդ հարցով բազմիցս դիմել են թե՛ կառավարությանը, թե՛ նաև այլ մարմինների:

«Մեծ հաշվով՝ կա նոմինալ թանկացում և կա կրիմինալ թանկացում: Եվ խոսքը միայն հացի մասին չէ: Օրինակ են շաքարի մեջ առկա շաքարի տոկոսի, կարագի մեջ յուղայնության տոկոսի հարցերը: Այդ բոլոր «պարամետրերը», ի վերջո, սպառողի գրպանն են մտնում: Օրինակ, նույն շաքարի տոկոսը կամ խոնավության տոկոսը վաղուց չափել ենք մենք, հրապարակել: Մենք ուսումնասիրելու, արդյունքները հրապարակելու բոլոր իրավունքներն ու հնարավորություններն ունենք, բայց չունենք միայն մեկ իրավունք՝ խանութից պահանջել հաշիվ ապրանքագիր, որպեսզի իրական քաշը համեմատենք հաշիվ ապրանքագրի մեջ եղած թվի հետ»,– ասաց նա՝ շեշտելով, որ այդ հարցով դեռ նախորդ ՊԵԿ ղեկավարությանն են դիմել, հիմա խնդրի մասին ևս բարձրաձայնում են: 

«Ես մի բան գիտեմ, որ մեզ մոտ տեղում արտադրվում է հացի 40 տոկոսը, իսկ 60 տոկոսը ներկրվում է»,–ասաց նա՝ հավելելով, որ հրավիրում է բոլոր մարմինների ուշադրությունը, որոնց թվում նաև դատախազությունն է:

«Ինձ չի հետաքրքրում պատիժը, ինձ հետաքրքրում է իրավիճակի շտկումը: Բայց բոլոր մարմինները, կարծես, իրենցից հեռացնում են այս շուկային առնչվող խնդիրը: Երբ խոսում եմ ՏՄՊՊՀ–ի հետ, ասում են՝ մենք մրցակցության չարաշահումներով ենք զբաղվում, իսկ հացի հարցում չկա գերատեսչություն, որովհետև հացը վաճառում են հազարավոր հիմնարկներ: Բայց մի տեղից է, չէ, գալի՞ս, դա մի շղթա է, մի տեղից գալիս է ու բաշխվում հանրապետությունով մեկ: Տնտեսական մրցակցության հարցն առաջնային է: Եթե ես հացի կամ ցորենի 90 տոկոսը ներկրում եմ, ի՞նչ նշանակություն ունի, որ խանութները տարբեր են: Հացի վաճառողներից գումարը հավաքվում և վերադառնում է նույն կետին, որը կոչվում է ներկրող»,–նշեց Ա. Պողոսյանը

Նա շեշտեց՝ մարդը հաց է գնում, իրեն թվում է, թե հաց է գնում, բայց 30 տոկոսով օդ է գնում:

«Այնպիսի տեխնոլոգիական հնարքներ են կիրառում, որ հացը մեծ երևա, բայց քաշը պակասի: Ստացվում է, որ ապրանքը մենք ամբողջությամբ և լիարժեք չենք ստանում:

Ընդհանուր առմամբ՝ թե՛ այս և թե՛ այլ շուկաների հարցերը լուծելու բանալին վաղուց է գտնված: Դա պետական և հասարակական կառույցների համատեղ աշխատանքն է: Մեր մասնակցությունը միայն օգուտ կբերի, բայց այդ համատեղ աշխատանքը չկա: Եթե ես միայն թերթից եմ իմանում այն մասին, որ այս կամ այն ձեռնարկությունը տուգանվել է, ուրեմն՝ հասարակական թևը հավասար է չլինելուն: Հ/կ–ներն ու մամուլը ևս պետք է մասնակից լինեն պատասխանատու մարմինների գործողություններին: Եթե չեն մասնակցում, արժեքը կորում է: Ի դեպ՝ ոչ ոք անսխալ չէ: Բայց հիմա իրենք այդքան անսխա՞լ են, որ մեր կարծիքը կարևոր չէ նրանց համար: Հայաստանում 8 ու կես հատ սպառողների միություն կա, և իրենց աշխատանքը չի երևում: Մեր խոսքն անհրաժեշտ արձագանք չի ստանում»,–եզրափակեց Ա. Պողոսյանը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ