Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պետությունը պետք է ոչ թե ձեռքերը լվանա ու մի կողմ քաշվի, այլ բռնի օրինազանցի ձեռքը

ИНТЕРВЬЮ

Արամի 23 շենքի պատի փլուզման պատճառով բազմաթիվ այլ հարցեր ծագեցին, որոնց պատասխանները բավականին հակասական են: Մի մասի կարծիքով, նախ՝ պետք է հասկանալ, թե պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքն ինչպես է այս կամ այն անհատի կամ կազմակերպության սեփականությունը դարձել, մյուսները դրան նորմալ են վերաբերվում և պատի փլուզման մեղավոր համարում են իշխանություններին, որոնք ուշացան: Բայց իրականում զավեշտալի է, որ աշխարհին պատմամշակութային արժեք հանդիսացող շինություններով զարմացնող Հայաստանում նման կառույցները կառավարելու հստակ օրենսդրական դաշտ չկա: Եվ հասկանալի չէ, թե իրականում ով կամ որ կառույցն ինչի համար է պատասխանատու:

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը թեև օրենսդրության մասնագետ չէ, սակայն որքանով տեղյակ է, եթե շենք–հուշարձանը պատկանում է որևէ սեփականատիրոջ, ապա այն ենթակա է պահպանության այն անհատի կամ կազմակերպության կողմից, ով դրա տերն է:

«Պետությունն իրականացնում է ընդհանուր վերահսկողություն և հոգ է տանում այն հուշարձանների համար, որոնք հանդիսանում են պետական սեփականություն: Այսինքն, հուշարձանների պահպանության մասին օրենքն այնպիսին է, որ ամեն ինչ չէ պետության վրա»,– ասաց Հ. Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է վերջին դեպքի հետ կապված իշխանությունների հասցեին հնչեցված մեղադրանքներին, ապա, ըստ մասնագետի, շենքը փլվել է այն պատճառով, որ մեկ այլ սեփականատեր վնաս է հասցրել այդ շենքին:

«Պետությունը, մշակույթի նախարարությունը և քաղաքապետարանը նրա համար են, որ ի սկզբանե այդ սեփականատիրոջը թույլ չտային վնասել այդ հուշարձան–շինությունը, այսինքն՝ կասեցնեն ապօրինությունը: Համապատասխան մարմինները պետք է ժամանակին կա՛մ այդ սեփականատիրոջը թույլ չտային նման նախագիծ իրականացնել, կա՛մ պարտադրեին, որ շինությունն ամրացնի: Եվ եթե կան պատասխանատուներ, ապա ինչո՞ւ պետք է այնքան սպասեին, որ պատը փլվեր»,– ասաց Հ. Պետրոսյանը:

Հնագետի կարծիքով, պետությունը երկար ժամանակ տեղյակ է եղել, որ այդտեղ խնդիրներ կան, քանի որ նախագծի սեփականատերն ի սկզբանե խախտել է օրենքը: Եվ պետությունը պետք է ոչ թե ձեռքերը լվանա ու մի կողմ քաշվի, այլ բռնի օրինազանցի ձեռքը:

«Երբ մի տասը դրամ չես վճարում, գալիս են, բանկային հաշիվը փակում են: Եվ ինչպե՞ս է պատահում, որ հասարակ քաղաքացու կողմից մի երկու կոպեկ չվճարելու դեպքում գործը հասնում է դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակներ, որ պարտադրեն այդ վճարումները կատարել, բայց խոշորներին թողնում են՝ ինչ ուզեն, անեն: Այս առումով գուցե օրենսդրական բաց կա, քանի որ, ինչպես շատ երկրներում, մեզ մոտ էլ պետք է լինի մշակութային արժեքների պահպանության օպերատիվ օրենսդրություն: Քաղաքականության բացթողում է նաև այն, որ մշակութային ժառանգությունը դառնում է ինչ–որ մեկի սեփականությունը: Եվ չնայած մեր մշակութային ժառանգությունը շատ մեծ է, իսկ պետությունն ամեն դեպքում չի կարող բոլորին տեր կանգնել, ուստի, իմ կարծիքով, մշակութային արժեքների կառավարման վաղվա օրը պետք է լինի այնպիսի կառավարումը, երբ ստեղծվում են պետության վստահությունը վայելող կազմակերպություններ և նրանք են տնօրինում այդ շինությունները: Մինչդեռ այսօր տվյալ հուշարձանների շրջակայքի բնակիչներին թույլ չեն տալիս անգամ պատի տակ կանգնել և գաթա վաճառել, ինչը ես սխալ եմ համարում»,– ասաց Հ. Պետրոսյանը:

Մասնագետի խոսքով, շինթույլտվություն կամ այլ ծառայություն իրականացնելու թույլտվություն տալու դեպքում պետք է նաև հարակից շինությունների պահպանության հարցերին ուշադրություն դարձնել: Եվ դա վերաբերում է բոլորին:

«Եվ վերջապես, ցանկացած լանդշաֆտային փոփոխություն ենթակա է հնագիտական փորձաքննության: Եվ ըստ օրենքի, եթե այնտեղ գտնվում է որևէ բան, ապա սեփականատերը ինքը պետք է վճարի դրա պահպանության համար: Եթե փող չունի և չի կարող վճարել, ուրեմն իրավունք չունի շինարարություն անել: «Հյուսիս–հարավ» ճանապարհը դրա դասական օրինակն է, քանի որ այդ ճանապարհին մոտ գտնվող բոլոր հուշարձանների հետազոտությունն իրականացվում է «Հյուսիս–հարավ» ծրագրի կողմից: Այսինքն, դա ո՛չ նորություն է, ո՛չ էլ նոու–հաու: Դա շատ հայտնի մոտեցում է, որը վերաբերում է նաև այդ շենքին: Այսինքն, այս առումով զարմանալու որևէ բան չկա, քանի որ այն, ինչ եղավ, անտարբերության և ամենաթողության հետևանք է»,–ասաց Հ. Պետրոսյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ