Երեկ ՄԻԵԴ-ը Սամվել Մայրապետյանի գործով որոշում է կայացրել, ըստ որի կառավարությունը պետք է թույլ տա, որպեսզի Մայրապետյանը բուժում ստանա Գերմանիայում: ՄԻԵԴ-ի այս որոշման վերաբերյալ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ գրառում էր կատարել ֆեյսբուքում, նշելով.« Վստահ եմ՝ սա առաջին նման որոշումն է, բայց ոչ վերջինը: Սա բոլորի ու առաջին հերթին ՀՀ հարկատուների խնդիրն է։ Պետք է բացառել այն իրավիճակը, երբ ընդգծված ոչ պրոֆեսիոնալիզմը, շտապողականությունը, ղեկավարին «լավ արդյունք» ցույց տալու անզուսպ մղումը կբերեն անդառնալի հետեւանքների։ Այստեղ այլեւս ավելորդ կլինեն պաթետիկ կամ «բա էն ժամանակ ասեիր» անիմաստ տեքստերը։ Սխալը սխալ է՝ հիմա թե այն ժամանակ: Հորդորս քաղաքական ղեկավարությանը՝ հորդորեք, պահանջեք իրավապահ մարմիններին գործել պրոֆեսիոնալ՝ ո՚չ ավել ո՛չ էլ պակաս: Առանձին հորդոր դատական իշխանությանը եւ նրա ներկայացուցիչներին՝ հիշե՚ք ձեր հակաիրավական որոշումների համար պատասխանատու եք դուք, միայն ու միայն դուք ՝ անկախ նրանից ձեզ են զանգել թե դուք »:

Armdaily.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց Հովհաննիսյանի գրառմանը.«Ես կարծում եմ, որ մի իշխանության ներկայացուցիչ, որի ժամանակ բանտում այնքան պահեցին Հաց բերողին, որ մահացավ, նման հրապարակումներ անելիս պետք է շատ զգույշ լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում