Այս իշխանության քաղաքականության արդյունքում կորցնում ենք մեր դիրքերը ղարաբաղյան հիմնահարցում. Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՔննարկել ենք ներկուսակցական խնդիրներ, կազմակերպչական խնդիրներ, անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին, ունենք որոշակի մտահոգություններ թե´ արտաքին քաղաքականության հետ կապված, թե´ ներքին։
Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։
«Մեզ մտահոգում է այն, որ արդեն որերորդ անգամ հանդիպում են նախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը, եւ հաղորդագրությունը բավարար չէ, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հղում չկա, ավելին` Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, իսկ չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա, հարցրել են ի՞նչ կա, ինչ չկա՞, եղանակի տեսությունի՞ց են խոսել, սա մտահոգիչ է»,-ասաց Շարմազանովն ու հավելեց` այս իշխանությունը անփորձ է եւ այս իշխանության քաղաքականության արդյունքում կորցնում ենք մեր դիրքերը ղարաբաղյան հիմնահարցերում: