Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հեղափոխական առիթմիա. իշխանությունը դանդաղում է, ժամանակը՝ շտապեցնում

АНАЛИТИКА

Եթե չլինեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, այնուհետ էլ Բաբկեն Թունյանի նախօրեի ելույթները, ապա վստահաբար կարելի էր նորընտիր Ազգային ժողովի աշխատանքային առաջին շաբաթը համարել քաղաքական ձախողման մեկնարկ: Այս երկու պատգամավորների հայտնած մտահոգություններն առ այն, որ չի կարելի օրեր շարունակ քննարկել հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, հարց, որի որոշումը կախված չէ այդ քննարկումներից, մյուս կողմից էլ արագընթաց քայլերի անհրաժեշտության արձանագրումն ու ժամանակ խնայելու մասին կարևոր մեսիջները, հույս են տալիս, որ իշխող խմբակցությունում՝մասնավորապես ԱԺ–ում ընդհանրապես սթափ մտքի, իրավիճակի ադեկվատ գնահատման շանս դեռ կա:

Իսկ իրավիճակն այնպիսին է, ինչպես բնութագրեց Կարապետյանը՝ «մեզանից արագություն են ակնկալում մեր ընտրողները»: Կամ այլ կերպ ասած՝ ներկայիս ԱԺ–ն իր մեկնարկային գործունեությամբ բավարար չափով ներդաշնակ չէ այն ռիթմին, որ թելադրվում է հեղափոխությամբ, հեղափոխական սպասումներով: Այս արձանագրումը կարևոր է նաև նրանով, որ կարծես մոռացվել է Ազգային ժողովի հիմնական՝ հասարակությանը ծառայելու, նրա օրակարգը առաջ տանելու գործառույթը, փոխարենն առաջին պլան է եկել միջկուսակցական սակարկումների արատավոր պրակտիկան:

Մեր նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ հեղափոխական իշխանությունը ունի ռիթմի խնդիր, խնդիր, որ ծագել է նույն այդ հեղափոխության բնական ռիթմի հետ անհամարժեք կերպով վարվելու հետևանքով: Սա սովորական իշխանություն չէ սովորական խնդիրներով, սա հեղափոխական ճանապարհով ձևավորված իշխանություն է: Չի կարող լինել այնպես, որ իշխանությունը ձևավորվի հեղափոխական ու արտահերթ տրամաբանությամբ, բայց իշխի լրիվ հակառակ տրամաբանությամբ՝ սովորական, հերթական, հանդարտ ընթացքով: 

Այն հանգամանքը, որ հեղափոխական ռիթմից հետ ընկնելու խնդիրը բարձրաձայնում են հենց իշխող խմբակցության պատգամավորները, հույս է տալիս, որ կվերանայվի ընդհանուր քաղաքական դանդաղկոտության վերջին շրջանի մարտավարությունը: Ընդդիմությունը թե խորհրդարանի ներսում, թե դրանից դուրս նման մեսիջներ չի հնչեցնելու, չի ահազանգելու: Ընդդիմությանը, անկախ, թե ինչ ընդդիմության մասին է խոսքը, լիովին ձեռք է տալիս ունենալ դանդաղաշարժ իշխանություն, որ հետ է ընկնում հեղափոխության ռիթմից: Ավելին՝ իշխանությանը ներքաշելով անվերջ, անպտուղ քննարկումների, հարց ու պատասխանների մեջ, ընդդիմությունն իր հերթին է արգելակում իշխանությանը: 

Նիկոլ Փաշինյանը օրերս ուղիղ եթերում բողոքում էր, թե մեդիադաշտում կան խոշոր խաղացողներ, որոնք փորձում են վարկաբեկել իրենց, հետևողականորեն դեկոնստրուկցիայի են ենթարկում իշխանությանը: Փաստացի Փաշինյանը ճիշտ է, բայց ոչ մինչև վերջ: Այն, որ մեդիադաշտում կան խաղացողներ, որոնք նշված մարտավարությամբ են շարժվում, անառարկելի փաստ է: Բայց այդ մարտավարությունը հաջողում է իշխանության շնորհիվ նաև: Իշխանությունը ընկղմված է մանր, ապաքաղաքական, ապահեղափոխական սակարկումների մեջ, ինչը հիանալի առիթ է այդ հակաիշխանական մարտավարության հեղինակների համար: Այնինչ, եթե իշխանությունը Ազգային ժողովի աշխատանքների սկսելուն պես մեկնարկեր խորքային բովանդակությամբ, նոր ասելիքով հագեցած օրակարգով, նույն այդ մեդիադաշտը դժվար թե կարողանար գտնել քննադատելու նյութ:

Իշխանությունը դանդաղում է, հետ է մնում իր իսկ սահմանած ռիթմից, իր իսկ սահմանած սպասելիքների նշաձողից: Գուցե դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, բայց դրանք չեն հետաքրքրում ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ, առավել ևս, իշխանության ձախողմանը օր առաջ սպասող տարատեսակ ուժային կենտրոններին: Իշխանությունն ինքն է ընտրել փոփոխությունների հեղափոխական տարբերակը, ինքն է սահմանել արտառոց ծավալի սպասելիքներ, հետևաբար չունի բողոքելու, նվնվալու, նեղսրտելու տեղ ու առիթ, իսկ եթե ունի էլ, ապա միայն ինքն իրենից:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию