Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ինչպիսի՞ն են Հայաստանի ռազմարդյունաբերական համակարգի զարգացման հեռանկարները»

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru–ն գրում է, որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև երկար տարիներ շարունակվող սպառազինությունների մրցավազքը ստիպում է կողմերին մեծ գումարներ ներդնել իրենց զինված ուժերի զարգացման գործում: Սա հատկապես վերաբերում է հայկական կողմին, որը ստիպված է եղել սահմանափակ ռեսուրսների առկայության պայմաններում մեծ ծախսեր իրականացնել: Բացի զենքի անմիջական ձեռքբերումից, հակամարտության կողմերը աստիճանաբար զարգացնում են իրենց ռազմական արտադրական կարողությունները: Ադրբեջանի դեպքում մեծ ուշադրություն է դարձվում տարբեր արտասահմանյան ռազմական տեխնիկայի լիցենզավորված տեսակների՝ տեղում հավաքմանը, մինչդեռ Հայաստանում սահմանափակ չափով են արտադրում սեփական արտադրության ապրանքատեսակներ: Վերջին տարիներին Երևանում զգալիորեն ակտիվացել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման աշխատանքը, որի առաջնահերթության մասին նոր կառավարությունը նաև պարբերաբար հայտարարում է: Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը այս ոլորտում, և ի՞նչը կարող է նպաստել այս արդյունաբերության ճյուղի զարգացմանը: Առաջին հերթին անհրաժեշտ է առկա ռեսուրսների ամբողջական գույքագրման իրականացում։ Այսօր Հայաստանում արտադրվում և նախագծվում են բավական բազմազան ռազմական արտադրատեսակներ, որոնց մի մասը գնում է պաշտպանության նախարարությունը` զինված ուժերի համար: Հայաստանում կարելի է ընդգծել մի քանի հիմնական ռազմարդյունաբերական ոլորտներ, որոնք ներկայումս համեմատաբար զարգացած են: Դրանցից են առաջին հերթին օպտիկական, հեռաջերմային և լազերային համակարգերի նախագծման և ստեղծման աշխատանքները ։ Ներկայումս արդեն իսկ կան որոշակի օպտիկաէլեկտրական և հեռաջերմային մշակված համակարգեր՝ մասնավորապես հրետանու և տանկերի համար նախատեսված:

Ինչ վերաբերում է լազերային համակարգերին, հայերը այստեղ առաջատար են դեռ խորհրդային տարիներից։ Երկրորդ հերթին պետք է զարգացնել ռադիոլոկացիոն համակարգերը։ Իրականում հիմա Հայաստանում արտադրվում են ռադիոլոկացիոն համակարգեր, որոնք փոխարինում են ԽՍՀՄ–ի ժամանակից մնացած համակարգերին։ Դրանց տեխնիկական բնութագրերի մասին քիչ բան կարելի է ասել, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է, բայց պարզ է, որ այստեղ առկա է զգալի առաջընթաց։ Երրորդ կարևոր ուղղությունը անօդաչու թռչող սարքերի և ավտոմատ համակարգերի արտադրությունն է։ Այստեղ ևս արդեն իսկ կատարված զգալի աշխատանքներ կան։ Ընդ որում, այս սարքերի արտադրությունը իրականացվում է ինչպես պետական մակարդակով, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից։ Ներկայումս արդեն իսկ առկա են անգամ սեփական արտադրության գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Անօդաչու թռչող սարքերի ստեղծմանը համահունչ ստեղծվում են նաև տարբեր ավտոմատացված այլ համակարգեր, օրինակ՝ զինված ուժերի կառավարման ավտոմատացված համակարգեր և այլն։ Չորրորդ ուղղությունը հրազենի և ռազմամթերքի արտադրությունն է։ Իր թվացյալ պարզությամբ հանդերձ, այս ոլորտն ունի իր բարդությունները։ Այս ոլորտի զարգացումը կարևոր է առաջին հերթին գումարային տեսակետից։ Հինգերորդ ուղղությունը տեխնիկայի վերանորոգումն ու արդիականացումն է։ Հայաստանում արդեն վաղուց կապիտալ վերանորոգման են ենթարկում ռազմական տեխնիկան, այդ թվում՝ տանկերը։ Արդիականացումը ևս խիստ կարևոր է, քանի որ ժամանակի ընթացքում ցանկացած տեխնիկա հնանում է։ Պետք է նաև նշել, որ ցանկացած արտադրության մեջ, այդ թվում` ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մեջ  շատ կարևոր է միջազգային համագործակցությունը: Միևնույն ժամանակ, տեխնոլոգիաների աղբյուրները կարող են լինել ինչպես Ռուսաստանը (ակնհայտորեն՝ առավել մեծ ծավալով), այնպես էլ եվրոպական երկրները (ինչը արդիական է Ռուսաստանի նման ռազմարդյունաբերական հսկայի համար) և անգամ Ասիան (նույն Չինաստանն ու ակտիվորեն զարգացող Հնդկաստանը): Այս լույսի ներքո կարող է հետաքրքիր լինել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գործոնը, որը շատ լավ գործարար կապեր ունի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ասիայում և Եվրամիությունում: 2018 թվականի աշնանը ճամփորդելիս նա հանդիպել է այնպիսի արդյունաբերական հսկաների ղեկավարների հետ, ինչպիսիք են իտալական Leonardo–ն ու ֆրանսիական Thales Group–ը և Dassault systemes–ը: Այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է կառավարության և համապատասխան գերատեսչությունների ավելի սերտ աշխատանքը, որը մինչ օրս չի եղել: Ընդհանուր առմամբ, ներկայիս իրավիճակը հեշտ չէ, բայց վերը նշված ոլորտների մեծ մասում կան շատ լավ արդյունքներ և զարգացման հեռանկարներ: Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման համար պահանջվում է առավելագույն համակարգված մոտեցում և մասնավոր ներդրողների իրավասու ներգրավում, որոնք շատ դեպքերում բավականին հեռու են ռազմական բիզնեսի թեմայից: Գրագետ և հստակ կազմված ծրագրերի, կառավարական երաշխիքների և օգնության առկայության պայմաններում հայկական ռազմարդյունաբերական համալիրը կկարողանա մրցունակ լինել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գովազդային գործունեությանը. դա վերաբերում է ինչպես համաշխարհային լրատվամիջոցների հրապարակումներին, այնպես էլ միջազգային ցուցահանդեսներին և ֆորումներին մասնակցությանը:

Կամո Խաչիկյան 

 

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»