Արցախի շուրջ տեղի ունեցող բանակցությունները պետք է բացահայտվեն, ոչ թե ժողովրդի թիկունքում ընթանան. Ժիրայր Սեֆիլյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇատ ճիշտ կլիներ, որ այսօրվա իշխանությունները գաղնտազերծեին նախորդ 20 տարիներին Արցախի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները: Այս մասին այսօր Արցախում հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը:
«Ինչի շուրջ են բանակցել, ճիշտ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտեր»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
Ինչ վերաբերում է նոր իշխանությունների կողմից Արցախի հարցով բանակցություններին, «Սասնա Ծռերի» ներկայացուցիչը նշեց, որ այսօր պետք է հրաժարվել մարդիդյան սկզբունքներից և փոխել բանակցության տրամաբանությունը:
«Եթե այս գործողություններն առաջիկա օրերին չկատարվեն, ճիշտ չեն անի իշխանությունները, մտահգությունները կխորանան և ոչ մի դրական բանի չի բերի սա: Այսօրվա բանակցություններն էլ պետք է հայտնի լինեն, ոչ թե ժողովրդի թիկունքում կրկին բանակցություններ ընթանան: Մինչ օրս եղած պարտվողական, դավաճանական մոտեցումը պետք է փոխվի»,- ասաց նա:
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները պետք է հասնեն նաև Արցախ:
«Բեսպրեդելը վերացնելու ժամանակը հասունացել է: Փոփոխություններ պետք է տեղի ունենան նաև Արցախում: Հուսով ենք՝ երևանյան իշխանությունները մեզ կաջակցեն այդ հարցում»,- նշեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամը: