Առաջին դեպքն է, որ ԱՄՆ-ն Հայաստանին շնորհակալություն չի հայտնում. քաղաքագետը՝ Թրամփի ուղերձի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էապես տարբերվում էր նախորդ ուղերձներից։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծքի հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Եթե Թրամփի Փաշինյանին ուղղված ուղերձը համեմատում ենք նախկին նախագահների ուղերձների հետ, կտեսնենք, որ բավականին լուրջ տարբերություններ կան նախորդ տեքստեր համեմատ, մասնավորապես սա առաջին դեպքն է, որ Միացյալ նահանգները Հայաստանին շնորհակալություն չեն հայտնում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։ Նախկինում Միացյալ նահանգները միշտ շնորհակալություն եէ հայտնում Հայստանին՝ ՄԱԿ–ի եւ ՆԱՏՕ–ի խաղաղապահ առաքելություններում ներգրավված լինելու համար եւ բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը խաղաղապահ առաքելություններում, իսկ այս անգամ այդ գնահատականը բացակայում էր։ Ես դա պայմանավորում եմ նրանով, որ Հայաստանը որոշում է կայացրել Սիրիայի կոնֆլիկտում ունենալ ներգրավվածություն եւ ՊՆ 100 մասնագետներ պետք է մեկնեն Սիրիա»,– ասաց նա։