Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչ է ակնարկում ԱՄՆ-ն. Թրամփի ուղերձի տողատակը

МЕЖДУНАРОДНОЕ

ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ երկրների ղեկավարներից շնորհավորական ուղերձներ է ստացել, սակայն դրանցից առավել ուշագրավը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձն էր:

Պետք է սկզբում նշենք, որ շնորհավորական ուղերձները թեև կրում են ձևական, ֆորմալ բնույթ, սակայն, այս դեպքում, ԱՄՆ-ի կողմից ցանկացած շնորհավորական ուղերձ իր խորքում արտացոլում է, թե՛ հայ-ամերիկյան հարբերությունների ներկա վիճակը, մասնավորապես, Նոր Հայաստանի հետ, և, թե՛  տարածաշրջանային իրավիճակի` ԱՄՆ-ի դիրքորոշման մասին: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը այս ուղերձը որակել էր ԱՄՆ-ից երբևէ ստացված ամենաանհաջող ուղերձը: 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սարգսյանը մեկնաբանելով «ամենաանհաջող ուղերձ» որակումը` նշեց, որ Միացյալ Նահանգներից ուղերձներ եղել են, թե՛ նախկին պետքարտուղարների կողմից, թե՛ նախկին նախագահ Օբամայի և, թե՛ Թրամփի կողմից. «Սակայն, ի տարբերություն նախորդ բոլոր ուղերձների, այս ուղերձը տարբերվում էր նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ուղերձում շնորհակալություն չի հայտնել Հայաստանին` ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի աջակցության  համար: Սա բացառիկ երևույթ էր, որովհետև այս հարցը մշտապես կար օրակարգում, նրանք մեզ իրենց ուղերձներում միշտ շնորհակալություն էին հայտնում: Այս անգամ  շրջանցել են այս հարցը»:

Սարգսյանը սա պայմանավորում է Սիրիա՝ հայկական զորախումբ ուղարկելու հանգամանքով, ինչը Միացյալ Նահանգների կողմից ոչ միանշանակ է ընդունվել և սրա մասին եղել են նաև համապատասխան հայտարարություններ:

Թրամփի ուղերձում կար մեկ այլ ուշագրավ և ոչ հայանպաստ ձևակերպում` «Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին»:

«Ակնհայտ է, որ խոսքը գնում է  Ադրբեջանի մասին։ Նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ հարաբերությունների մասով նման ձևակերպում չէին տալիս: Հատկանշական է այն հանգամանքը, որ նման ձևակերպումներ երբևէ Ադրբեջանին ուղղված ուղերձներում չեն տրվել, այսինքն ստացվում է` Հայաստանը պետք է հարևանների հետ խաղաղություն հաստատի, իսկ հարևաններին նման ձևակերպումներով ուղերձներ չեն հղվում ԱՄՆ-ից: Սա նույնպես կարևոր հանգամանք է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նման ուղերձները պատրաստվում են ԱՄՆ ԱԽ-ում, որը ղեկավարում է ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը տարածաշրջանում այցի ժամանակ հայտնեց, որ Վրաստանն ու Ադրբեջանը ստրատեգիական նշանակություն ունեցող երկրներ են ԱՄՆ-ի համար, իսկ Հայաստանը` բարձր առաջնահերթություն ունեցող պետություն է: ԱՄՆ ԱԽ-ի հետ ավելի գրագետ  և պրոֆեսիոնալ աշխատանք տանելու դեպքում կունենայինք որակապես այլ տեսակի ուղերձ»,- մեկնաբանեց Սարգսյանը:

Սա հետևանքն է նրա, որ ԱՄՆ ԱԽ-ի հետ տկար քաղաքականություն է վարվում կամ ընդհանրապես չեն աշխատում այդ կարևորագույն կառույցի հետ, այդ իսկ պատճառով ունենում ենք այդպիսի ուղերձներ, այսպիսի մեսիջներ, որոնք դառնում են արդեն պրակտիկ քաղաքական գործընթացներ: Միջազգայնագետի կարծիքով՝ սա, թե՛ ԱԳՆ-ի, թե՛ պառլամենտական դիվանագիտության աշխատանքն է, և որ ամենագլխավորն է՝ ԱՄՆ-ի ԱԽ-ի հետ Հայաստանի աշխատանքն է, որը գոյություն չունի:

«Հայ-ամերիկյան հարաբերությունների պոտենցիալը 100 բալանոց սանդղակով եթե չափեք, մենք օգտագործում ենք 1 տոկոսը, որն անթույլատրելի է երկու բարեկամ ժողովուրդների համար, մանավանդ` այն պոտենցիալը, որ մենք ունենք այդ պետության հետ հարաբերություններ զարգացնելու համար: Ամենակարևորը, Թրամփի ուղերձի այն հատվածն էր, որտեղ նշվում է. «Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում» Թրամփը միշտ նշում է, որ պետք է տնտեսական կապերը զարգացնել. սա մի բան է, որի մասին վերջին տարիներին բազմիցս խոսել եմ, միայն կառանձնացնեմ մի խոսուն փաստ՝ Հայաստանը ԱՄՆ-ի համար թիվ 170 -րդ  առևտրային գործընկերն է աշխարհի 193 պետությունների շարքում, իսկ Ադրբեջանը 107-րդը, և այստեղ, բնականաբար, բիզնեսի  մտածելակերպով Թրամփն ակնհատ է, թե առաջնահերթությունը դեպի ուր է տանելու»:

Ամփոփելով Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ-ն աշխարհում թիվ մեկ գերտերությունն է և Հայաստանը պետք է այդ պետության հետ գրագետ աշխատի. «Սպիտակ տան, ԱԽ-ի հետ մենք որևէ աշխատանք չենք իրականացնում. բոլոր ուղղություններով նախաձեռնողական աշխատանք է պետք: Մենք պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք և գնանք նոր գաղափարներով, նոր օրակարգով հարաբերություններ խորացնենք, մասնավորապես, տնտեսական զարգացման և բիզնեսի ոլորտում»:

Արմինե Արմենակյան

Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов